Կեցցե Հայաստանը, կեցցե Իրանը․ դեսպանությունը երախտագիտություն է հայտնել
Հայաստանում Իրանի դեսպանությունը մեր երկրին երախտագիտություն է հայտնել դժվարին պահին ցուցաբերած կարեկցանքի ու զորակցության համար։
«Մեր անկեղծ շնորհակալության ու երախտագիտության խոսքն ենք հայտնում հարևան և բարեկամ Հայաստանի ազնվաբարո ժողովրդին ու կառավարությանը՝ ուղղաթիռի կործանման հետևանքով հանգուցյալ ԻԻՀ նախագահի, արտաքին գործերի նախարարի և ուղեկցող անձանց նահատակության կապակցությամբ Իրանի կառավարությանն ու ժողովրդին իրենց կարեկցանքը և զորակցությունը հայտնելու համար։ Բարձրաստիճան պաշտոնյաներ, պետական և ոչ պետական նշանավոր գործիչներ և ՀՀ սիրելի ժողովրդի տարբեր խմբեր բազմաթիվ ուղերձներ հղելով և այցելելով Երևանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատուն՝ գրառում կատարելով սգո հուշամատյանում և իրենց կարեկցանքը հայտնելով, ինչպես նաև դեսպանատան առջև ծաղիկներ խոնարհելով ու մոմեր վառելով՝ սիրո և ջերմության հիշարժան պահեր արձանագրեցին Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ և ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ երկու ժողովուրդների բարեկամությունը պատմական ու հինավուրց խոր արմատներ ունի և երկու ժողովուրդները կիսում են միմյանց վիշտը։Մենք բարձր ենք գնահատում ջերմության և ազնվության այս արտահայտումը և այն կպահպանենք, որպես սոցիալական կապիտալ երկու ժողովուրդների համար։ Կեցցե Հայաստանը, կեցցե Իրանը»։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Մայր Աթոռը՝ Սարդարապատում Գարեգին Բ–ի մասնակցությամբ միջադեպի մասին
Մայր Աթոռը հայտարարություն է տարածել Սարդարապատում Գարեգին Բ–ի մասնակցությամբ միջադեպի մասին։«Հավարտ Սրբոց Գայանյան...
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
Բաքվից հայտնում են, որ ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը: Այս մ...
Կիրանցի հարակից բարձունքում առավոտյան ադրբեջանական դրոշ է տեղադրվել․ գյուղապետ
Այսօր առավոտյան Կիրանցի գյուղի կամրջի վերևի հատվածում հայտնվել է ադրբեջանական դրոշ։ Լուրը Tert.am-ին փոխանցեց Կիրան...
Լեմկինի ինստիտուտը կոչ է արել Ալիևին և ստորագրահավաք սկսել
Ցեղասպանությունների կանխարգելման Լեմկինի ինստիտուտն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին կոչ է արել ազատ արձակել Բաքվում ապօրի...