Թրամփն ու Էրդողանը քննարկել են Գազայում տիրող իրավիճակը
Թուրքիայի և ԱՄՆ նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելու Գազայում տիրող իրավիճակը, հայտնել է Թուրքիայի ղեկավարի գրասենյակը։
«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ վերջինիս խնդրանքով։ Զրույցի ընթացքում քննարկվել են Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև Գազայում տիրող իրավիճակը», - հայտնել է գրասենյակը։
Նախագահ Էրդողանը հայտարարել է, որ սեպտեմբերի 25-ին Վաշինգտոն կատարած իր այցը ամրապնդել է Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունները, և որ կարևոր է քայլեր ձեռնարկել երկու երկրների միջև համագործակցությունը բոլոր ոլորտներում, մասնավորապես՝ պաշտպանական արդյունաբերության մեջ ամրապնդելու համար։
«Թուրքիայի նախագահը նշել է, որ Թուրքիան ինտենսիվ ջանքեր է գործադրում տարածաշրջանում, մասնավորապես՝ Գազայում, խաղաղություն և անդորրություն ապահովելու համար և ողջունում է այս նպատակին հասնելուն ուղղված նախաձեռնությունները։ Նախագահ Էրդողանը ընդգծել է, որ Թուրքիան արագացրել է դիվանագիտական շփումները՝ խաղաղության հասնելու համար, շարունակելու է իր ներդրումն ունենալ խաղաղության համաշխարհային հայեցակարգում, և որ Իսրայելի հարձակումների դադարեցումը կարևոր է տարածաշրջանում խաղաղության նախաձեռնությունների հաջողության համար», - պարզաբանել է գրասենյակը։
Նմանատիպ հոդվածներ
«Փաշինյանը գնում է Զելենսկու ճանապարհով». Մոսկվայի բարձրաստիճան աղբյուր
Մոսկվայի բարձրաստիճան աղբյուրը ՌԻԱ Նովոստի-ին հայտնել է, որ Եվրախորհրդարանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին...
Առաջին հենասյունը տեղադրելուց հետո Տավուշում որևէ դիրք հանձնվե՞լ է․ հարց՝ ՊՆ փոխնախարարին
Տավուշում որևէ դիրք չի հանձնվել։ Այս մասին Oragir.News-ի թղթակցին ասել է պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն՝ ի պատ...
Շատերը դիմում են կառավարությանը, որ հատուկ չվերթով Բեյրութի հայերին թույլ տան տեղափոխել Հայաստան. պատգամավոր
Բեյրութի սարսափելի պայթյունի հետևանքով հնարավոր է օդում արտանետվել են թունավոր նյութեր, որոնք կյանքին սպառնալիք կարող են...
«Ուղևորություններ եղել են և լինելու են Շուշի». Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է ՀՀ ԱԳՆ-ին
Հուլիսի 9-ին Շուշի կատարած այցի կապակցությամբ Ադրբեջանում հավատարմագրված դեսպաններին Հայաստանի արտգործնախարարության կողմ...