ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ներողություն եմ խնդրել․ Սիմոնյանը խնդրեց այլևս չհիշեցնել իր թքելու միջադեպը
Ի տարբերություն ոմանց` ես իմ սխալն ընդունել ու ներողություն եմ խնդրել։ Այս մասին հայտարարեց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ նշելով՝ այլևս չհիշատակել իր թքելու միջադեպը:
«Ի տարբերություն ոմանց` ես իմ սխալն ընդունել ու ներողություն եմ խնդրել վիրավորանքին ի պատասխան արված սխալ արարքի համար, կոչ եմ անում մյուսներին, ովքեր սխալ են գործում, չզլանալ ու ներողություն խնդրել, խնդրում եմ այլևս այդ օրինակը չհիշեցնել, որովհետև այնքան բան կհիշեցնեմ, որ կարող է չհերիքի 109, թե 112 տարեկան ձեր կուսակցության մասին», - ասաց Սիմոնյանը՝ դիմելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանին:
Պատգամավոր Գեղամ Մանուկյանը տեղից խոսեց, որին ԱԺ նախագահն արձագանքեց. «Ես փոքր եմ, թե փոքր չեմ՝ ժողովուրդն է որոշել, թե ով է փոքր հիմա այստեղ, ով` մեծ»:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ–ն կերաշխավորի, որ ազատ արձակվեն Ալեն Սիմոնյանի եղբոր կինը, «Սիներջիի» տնօրենը․ Արշակյան
Մեր պետության համար ավանդ ունեցող, կարեւոր գործով զբաղվող, գիրք հրատարակելու համար ժամանակ տրամադրող մարդը, կարծում եմ՝...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչու՞ են կրճատվում Մեղրիի և Վարդենիսի պետական կառույցները․ Փաշինյանը պատասխանում է
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ այցելել է Ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն՝ քննարկելո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ալեն Սիմոնյանի հետ թիմը խնդի՞ր ունի, հնարավո՞ր է՝ նա հեռացվի թիմից․ հարց՝ Վահագն Ալեքսանյանին
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն անդրադարձել է էկոնոմիկայի նախարարությունում հայտնաբերված չարաշահումների...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․Հայաստանը պետք է բացի քարտեզը, տեսնի՝ ինչ հարևաններ ունի. Զախարովա
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ՆԱՏՕ–ի ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի հայտարարությունը ՆԱՏ...