ՆԱՏՕ-ն ճնշում կգործադրի Հունաստանի վրա՝ Ուկրաինային Mirage կործանիչներ մատակարարելու համար
ՆԱՏՕ-ն ճնշում է գործադրում Հունաստանի վրա ՝ Ուկրաինային աջակցությունը մեծացնելու և նրան Mirage կործանիչներ տրամադրելու համար, հայտնում է Kathimerini թերթը։
Հրատարակությունը նշում է, որ Աթենքը կրկին «հայտնվել է Հյուսիսատլանտյան դաշինքի ճիրաններում», որը փորձում է ամրապնդել իր ներգրավվածությունը Կիևին աջակցելու գործում։
Հստակեցվում է, որ Միացյալ Նահանգները, Ֆրանսիան և ՆԱՏՕ-ի արևելյան թևի երկրները պահանջում են, որ Աթենքը միջնորդ երկրներին վաճառի մի քանի Mirage 2000-5 կործանիչներ՝ դրանք հետագայում Ուկրաինային փոխանցելու համար: Հավանական միջնորդների թվում են Միացյալ Նահանգները, Գերմանիան, Չեխիան կամ Էստոնիան:
Թերթը շեշտել է, որ երկրի իշխանությունները բացասաբար են վերաբերվում ՆԱՏՕ-ի պահանջներին, քանի որ ցանկանում են խուսափել Ռուսաստանի դեմ բարձր տեխնոլոգիական համակարգերի կիրառման հնարավորությունից։
Ավելի վաղ Հունաստանի արտաքին գործերի նախարար Գիորգոս Գերապետրիտը հայտարարել էր, որ երկիրը մտադիր չի մասնակցել Ուկրաինային ռազմական անվտանգության երաշխիքներ տրամադրելուն հրադադարից հետո։
Նմանատիպ հոդվածներ
Կրեմլը` Ղարաբաղում սրված իրավիճակի մասին
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ զրույցում ասել է, որ Մոսկվան մտահոգված է Լեռնային Ղ...
Այդ որոշումը ցույց է տալիս «խորը թշնամանք»․ իրանցի պաշտոնյա
Իրանի արտաքին գործերի նախարարության՝ իրանցի արտագաղթողների հարցերով գլխավոր տնօրեն Ալիռեզա Հաշեմի-Ռաջան քննադատել է ԱՄՆ...
ԱՄՆ-ը Ռուսաստանին կոչ է անում գաղտնի պահել անվտանգության երաշխիքների վերաբերյալ ԱՄՆ պատասխանը
Ամերիկացի պաշտոնյաները խնդրել են իրենց ռուս գործընկերներին չհրապարակել ԱՄՆ գրավոր պատասխանը Ռուսաստանին՝ անվտանգության ե...
Հարցաքննված վկաները ցուցմունք են տվել Ջալալ Հարությունյանի դեմ
ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի գործով դատարանում հարցաքննված վկաները՝ Մհեր Առաքելյանը, Ֆրունզե Ստեփանյանը և Ա...