Կրեմլը` Ղարաբաղում սրված իրավիճակի մասին
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ զրույցում ասել է, որ Մոսկվան մտահոգված է Լեռնային Ղարաբաղում սրված իրավիճակով և զսպվածության կոչ է անում կողմերին։
«Մենք շատ ուշադիր հետևում ենք։ Բնականաբար, մտահոգված ենք, որ իրավիճակը սրվել է։ Կողմերին զսպվածության, իսկ գլխավորը՝ եռակողմ փաստաթղթերի բոլոր դրույթների կատարման կոչ ենք անում», - նշել է նա։
Պեսկովն ասել է նաև, որ ԼՂ իրավիճակի սրման ֆոնին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի գրաֆիկում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսային բանակցություն դեռևս չկա, բայց խոսակցությունը կարելի է օպերատիվ կերպով համաձայնեցնել:
Միաժամանակ նա չի բացառել, որ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սոչիում կայանալիք բանակցությունների ժամանակ կանդրադառնան Լեռնային Ղարաբաղում սրված իրավիճակին։
Հիշեցնենք` օգոստոսի 3-ին ժամը 09։00-ից ադրբեջանական ստորաբաժանումները թիրախավորել են ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, ականանետներ, նռնականետներ և հարվածային ԱԹՍ-ներ։ Հայկական կողմն ունի 2 զոհ և 19 վիրավոր։
Նմանատիպ հոդվածներ
Պեսկովը` խաղաղապահների վերաբերյալ Փաշինյանի հայտարարության մասին
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, լրագրողների խնդրանքով, անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այսօրվա...
Զելենսկին կոչ է արել մարդկանց լքել Դոնեցկի մարզը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր հերթական տեսաուղերձում կոչ է արել մարդկանց լքել Դոնեցկի մարզը՝ հավելելով, որ կա...
Իրավիճակը գերլարված է. Չինաստանը հայտարարել է այսօր երեկոյան ռազմական գործողություններ սկսելու մասին
Նենսի Փելոսիի այցը Թայվան Չինաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության լուրջ խախտում է։ Այս մասին հայտարարել...
Ադրբեջանի ԱԳՆ-ն` Բերձորում ընթացող մարտերի մասին
Ադրբեջանի ԱԳՆ-ն քիչ առաջ մեկնաբանել է Բերձորի (Լաչինի) մերձակայքում այսօր առավոտյան տեղի ունեցած միջադեպը, որի հետևանքով...