Ազատ ջրօգտագործման և ջրային ոլորտում առկա խնդիրների համար` նոր կարգավորումներ
Խորհրդարանը քննարկում է Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Հայաստանի Հանրապետության ջրի ազգային ծրագրի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանի խոսքով՝ նախագծերի փաթեթով նախատեսվել են ջրային ոլորտում առկա խնդիրների լուծման համար կարևոր կարգավորումներ՝ կապված ազատ ջրօգտագործման, ջրօգտագործման թույլտվության գործողության ժամկետի երկարաձգման, ՇՄԱԳ փորձաքննության եզրակացության արդյունքներով պայմանավորված՝ ջրօգտագործման թույլտվությունների տրամադրման կամ հայտերի մերժման, արտեզյան ավազանի ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման նպատակով ջրերի բաշխման մեխանիզմների սահմանման և ջրային ռեսուրսների ծանրաբեռնվածության հաշվարկը միջազգային փորձին համապատասխանեցնելու և մի շարք այլ խնդիրների լուծման հետ:
Նախարարի տեղակալը հայտնել է՝ ՇՄ նախարարությունը մի շարք աշխատանքներ է իրականացրել հեղեղների ռիսկերի կառավարման, կանխման, անհետաձգելի փրկարար և վերականգնողական գործողությունների ընթացքում առկա խնդիրները վերհանելու և դրանց համապատասխան լուծումներ գտնելու ուղղությամբ:
«Արձանագրել ենք, որ նման աղետների ընթացքում հրատապ փրկարարական և վերականգնողական միջոցառումներ անցկացնելուն խոչընդոտ է հանդիսանում որոշ աշխատանքների իրականացման համար ջրօգտագործման թույլտվության պահանջը»,- ասել է Մկրտչյանը՝ հավելելով՝ խնդիրը ակնհայտ դարձավ 2024 թվականին Աղստև և Դեբեդ գետերի հեղեղումների ժամանակ:
Վերոնշյալ խոչընդոտի վերացման նպատակով նախագծով նախատեսվել է, որ հակահեղեղային միջոցառումների իրականացումը նույնպես կհամարվի ազատ ջրօգտագործում, ինչի համար չի պահանջվի առանձին ջրօգտագործման թույլտվություն:
Նախագծով հաջորդ կարգավորումն ուղղված է ՀԷԿ-ի լիցենզիայի ժամկետի երկարաձգմանը:
Մեկ այլ փոփոխություն էլ վերաբերում է կարմիրգրքային և էնդեմիկ ձկնատեսակների ձվադրավայր հանդիսացող գետերից ջրօգտագործման թույլտվության հայտերի քննարկմանը:
Որոշակիացվել են Արարատյան դաշտավայրի վերականգնվող ստորերկրյա ջրային ռեսուրսների ծավալը և դրա բաշխումը՝ ըստ անհրաժեշտությունների:
Նմանատիպ հոդվածներ
Ճապոնիայում շոգերի պատճառով հոսպիտալացվել է ավելի քան 9000 մարդ․ կան զոհեր
Ճապոնիայում շոգ եղանակի պատճառով մեկ շաբաթվա ընթացքում ավելի քան 9 հազար մարդ հոսպիտալացվել է։ Այս մասին հուլիսի 25-ին հ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շենքերը մի օր կփլվեն. Ավինյանն անդրադարձել է Արզումանյան փողոցի 4-րդ կարգի վթարային շենքերի խնդրին
«Շենքերը մի օր կփլվեն, Արզումանյան 10 և 17-ի բնակիչներին չենք կարող անվերջ համոզել, պետք է կոշտ միջոցների դիմել»,- Երևան...
Ծրագրավորողը մոռացել է 240 միլիոն դոլլար արժեցող բիթքոյնի դրամապանակի գաղտնաբառը
Սան Ֆրանցիսկոյում ապրող ծրագրավորող Ստեֆան Թոմասը մոռացել է պաշտպանված արտաքիին կոշտ սկավառակի գաղտնաբառը, որի մեջ պահվո...
Երևանում ուղևորներով լի «Գազել»-ի դուռը պոկվել է
Այսօր Երևանում արտակարգ դեպք է գրանցվել. ուղևորներին տեղափոխելիս պոկվել է 33 համարի երթուղին սպասարկող միկրոավտոբուսների...