Ծրագրավորողը մոռացել է 240 միլիոն դոլլար արժեցող բիթքոյնի դրամապանակի գաղտնաբառը
Սան Ֆրանցիսկոյում ապրող ծրագրավորող Ստեֆան Թոմասը մոռացել է պաշտպանված արտաքիին կոշտ սկավառակի գաղտնաբառը, որի մեջ պահվում է յոթ հազար բիթքոյնով էլեկտրոնային դրամապանակի բանալիները, ինչը ներկայիս փոխարժեքով կազմում է մոտ 240 միլիոն դոլար,այս մասին հայտնում է The New York Times-ը: 2011 թվականի սկզբին նա տեսանյութ էր հրապարակել «Ի՞նչ է բիթքոյնը» վերնագրով, որում համառոտ պատմում էր կրիպտոարժույթի մասին։Բիթքոյնի երկրպագուներից մեկը,տեսանյութը դիտելուց հետո, որոշել էր շնորհակալություն հայտնել Թոմասից թեման հայտնի դարձնելու համար և նրան նվիրել 7002 բիթքոյն։ Դրանից ոչ շատ առաջ բիքոյնի փոխարժեքն առաջին անգամ հատել էր մեկ դոլարի նշագիծը: Թոմասը իր հաշվի բանալիները դրեց IronKey համակարգում,իսկ դրա գաղտնաբառը գրեց թղթի կտորի վրա: Հետագայում նա կորցրեց այդ թերթիկը: Համակարգը մուտք գործելու ընդամենը 10 հնարավորություն է տալիս, որից հետո այն վերաձայնագրում է տվյալները և ինֆորմացիան դառնում է անհասանելի։Այս պահին Թոմասն արդեն փորձել է 8 անգամ հավաքել գաղտնաբառը և դրանք բոլորը ավարտվել են անհաջողությամբ։ «Ես ուղղակի պառկել էի մահճակալի վրա և մտածում էի այդ մասին։ Ապա գնում էի համակարգչի մոտ, փորձում հերթական տարբերակը և կրկին հուսահատ վերադառնում», - պատմում է Թոմասը։ Բիթքոյնի դրամապանակի գաղտնաբառերի կորուստը շատ տարածված երևույթ է աշխարհում։Կորած է համարվում բիթքոյնի օգտատերերի մոտ 20 տոկոսի գաղտնաբառը,ինչը հավասար է 140 միլիարդ դոլարի։ Բիթքոյնի արժեքի շեշտակի բարձրացումից հետո աճել է նաև այն մարդկանց թիվը, ովքեր փորձում են հետ բերել իրենց կորցրած գաղտնաբառերը։ Ինքը՝ Թոմասը տեղափոխել է սկավառակը անվտանգ վայր,հույս ունենալով, որ կրիպտոգրաֆները կգտնեն նոր ձևեր դժվար գաղտնաբառեր կոտրելու համար։ «Ես ասացի ինձ․Թող որ դա մնա անցյալում, հանուն սեփական հոգեկան առողջության», -ավելացնում է նա։
Նմանատիպ հոդվածներ
Նախագահ Արմեն Սարգսյանի մոտ կորոնավիրուսային հիվանդությունը բարդ ընթացք ունի
Ի պատասխան զանգվածային լրատվության միջոցների հարցումների՝ ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից հայտնում են, որ նոր տիպի կո...
Ռուսաստանցի բժիշկներն այցելել են Նիկոլ Փաշինյանին. Կրեմլը հաստատում է
Մինչ Մոսկվա մեկնելն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելը Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանն ու Իլ...
Էրդողանը հայտարարել է Ղարաբաղում կյանքի պայմաններ ստեղծելու մտադրության մասին, սակայն առանց խաղաղապահների
Թուրքիան ցանկանում է համակեցության պայմաններ ստեղծել Լեռնային Ղարաբաղում՝ առանց խաղաղապահ ուժերի անհրաժեշտության, հայտար...
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և մի շարք մարզերում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 14-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու...