Երևանում ուղևորներով լի «Գազել»-ի դուռը պոկվել է
Այսօր Երևանում արտակարգ դեպք է գրանցվել. ուղևորներին տեղափոխելիս պոկվել է 33 համարի երթուղին սպասարկող միկրոավտոբուսներից մեկի դուռը։
Ֆեյսբուքյան օգտատեր Արփի Հակոբյանն այդ մասին ահազանգել է իր էջում՝ նշելով նաև քաղաքապետարանի էջին ու Մարությանի խոսնակին. «Առավոտյան, երբ բոլորը շտապում են աշխատանքի, «ԳԱԶԵԼ»-ի դուռը պոկվում է ու բոլորս ստիպված իջնում ենք, սպասում այլ երթուղայինի: Ու էնքան վատ վիճակում էր, որ մինչև վերջ չէր էլ բացվում ու չեմ բացառում, որ կարող էր ընթացքի ժամանակ էլ պոկվել: Մի անգամ էլ ես եմ բախվել այս խնդրին. իջնելիս դուռը թեթև փակել եմ, բայց պոկվել ու ընկել է:
Հակոբ Կարապետյան, ե՞րբ են շարքերից դուրս գալու այս ոչ պիտանի «ԳԱԶԵԼ»-ները, էլ չեմ ասում, որ մարդիկ մի ոտքի վրա կանգնած ու մի կերպ են գնում»։
Նմանատիպ հոդվածներ
Կորոնավիրուսի դեմ երրորդ անգամ պատվաստվելու անհրաժեշտությո՞ ւն կլինի. պատասխանում է առողջապահության նախարարը
Այսօր՝ կորոնավիրուսային իրավիճակի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն...
Երգիչ Հայկոյի առողջական վիճակը ծանրացել է. մանրամասներ են հայտնի դարձել
Երգիչ Հայկոյի վիճակը ծանրացել է: Նրան արհեստական շնչառության համակարգին են միացրել: Բժիշկներն ամեն ինչ անում են կյանքը փ...
Ադրբեջանցիները GPS-ով առաջացել են, հասել Ամարաս վանքի մոտ, տեղադրել իրենց դրոշները
Արցախի Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքի մոտ Ամարաս վանքի վրա տեղադրված Արցախի դրոշը նախօրեին հանել են։ Արցախի ԱԺ «Ար...
Եթե 300․000 դրամ կամ 250․000 դրամ միանվագ դրամական աջակցության շահառու եք, դիմեք. նոր հայտարարություն
ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «Եթե դուք 3...