Փաշինյանը՝ Վալոդյա Գրիգորյանի սպանության մասին
Փարաքարում տեղի ունեցած դեպքը հարցեր է բարձրացնում, որոնք ինձ էլ են հետաքրքրել ու անհագստացրել: Այս մասին Ստրասբուրգում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Կարծում եմ` տեսանելի է, որ այդ ամենի արդյունքում նաև պաշտոնանկություններ են եղել: Փետրվարին նման իրադարձություններ են եղել Փարաքարում, զոհ է եղել, գործով 14 մեղադրյալ կա, դատավարություն է ընթանում, բայց մեղադրյալների մի մասն ընդհանրապես կալանքի տակ չէ, մյուս մասն էլ տնային կալանքի տակ է։ 1 հոգի է կալանքի տակ»,-ասել է նա և ընդգծել, որ մյուս կողմից քննարկում են բանտերի ծանրաբեռնվածության հարցը։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23.52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ էր ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։ Մերձավանում զինված հարձակման հետևանքով սպանվել էին Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը և ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանը։
Նմանատիպ հոդվածներ
Նեբենզյան ասել է, որ Գուտերեշն ու նրա թիմը ոչ մի լծակ չունեն հացահատիկի գործարքը լուծելու համար
ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն ու նրա թիմը լծակներ չունեն պարենային գործարքի ռուսական մասի իրագործման հետ կապ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Վաղը պետք է Ստեփանակերտի և Բաքվի հանդիպում լիներ, բայց Ադրբեջանը հրաժարվել է». Տիգրան Պետրոսյան
Վաղը պետք է Ստեփանակերտի և Բաքվի հանդիպում լիներ, բայց Ադրբեջանը հրաժարվել է։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում տեղեկա...
Մակունցը մասնակցում է Թրամփի երդմնակալության արարողությանը
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը մասնակցում է ԱՄՆ նախագահ դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությանը։Երդմնակալությանը ն...
Սա սովորական գործընթաց չէ. Արման Թաթոյան
Կիրանցի, Ոսկեպարի ու մյուս գյուղերի բնակիչները պայքարում են իրենց անվտանգության ու կյանքի, իրենց երեխաների իրավունքների...