Նեբենզյան ասել է, որ Գուտերեշն ու նրա թիմը ոչ մի լծակ չունեն հացահատիկի գործարքը լուծելու համար
ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն ու նրա թիմը լծակներ չունեն պարենային գործարքի ռուսական մասի իրագործման հետ կապված համակարգային խնդիրների լուծման համար։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան։
«Ցավոք, ստիպված ենք փաստել, և ՄԱԿ–ի ներկայացուցիչները բազմիցս անձամբ հրապարակային խոստովանել են, որ պետքարտուղարն ու նրա թիմը լծակներ չունեն համակարգային խնդիրների լուծման համար, թեև իսկապես ջանքեր են գործադրում», – ասել է Նեբենզյան։
Միևնույն ժամանակ, ըստ նրա, ռուսական կողմը ձեռքերը ծալած նստած չէ և շարունակում է իրական օգնություն ցուցաբերել Աֆրիկայի, Ասիայի և մերձավոր Արևելքի քիչ զարգացած երկրներին։
«ՌԴ նախագահը մանրամասն լուսաբանում է այդ ջանքերն իր ելույթներում։ Նա արդեն հստակ պայմաններ է նշել «սևծովյան նախաձեռնությանը» Ռուսաստանի վերադարձի վերաբերյալ։ Մենք մանրամասն դրանք շարադրել ենք նաև այստեղ։ Եվ դա շանտաժ չէ, ինչպես փորձում են ներկայացնել Արևմուտքում, այլ պահանջ` կատարելու այն, ինչ մեզ խոստացել են մեկ տարի առաջ», – ընդգծել է ՌԴ դիվանագետը։
Ռուսաստանը հուլիսի 17-ին տեղեկացրել է Թուրքիային, Ուկրաինային և ՄԱԿ–ին, որ դեմ է հացահատիկային գործարքի երկարաձգմանը։ Դա նշանակում է, որ Ռուսաստանը հետ է կանչում նավագնացության անվտանգության երաշխիքները և Սև ծովի հյուսիսարևմտյան ջրատարածքում փակում մարդասիրական միջանցքը։ Այդպիսով` առանց Ռուսաստանի մասնակցության սևծովյան հացահատիկային նախաձեռնությունը հուլիսի 18-ից դադարել է գործել։
Հիշեցնենք` Սևծովյան հացահատիկային նախաձեռնությունը, որը 2022 թվականի հուլիսի 22-ին ստորագրեցին Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները, ենթադրում էր ուկրաինական հացահատիկի, պարենի և պարարտանյութերի արտահանումը Սև ծովով երեք նավահանգիստներից` ներառյալ Օդեսան։ Նավերի տեղաշարժի համաձայնեցմամբ զբաղվում էր Ստամբուլում տեղակայված համատեղ համակարգող կենտրոնը։
Նմանատիպ հոդվածներ
Զախարովան՝ դեպի Արցախ մարդասիրական բեռնափոխադրումների վերսկսմանը ՌԴ ներգրավվածության մասին
Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան մեկնաբանել է 2 ճանապարհներով «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) բեռների անցու...
Լարվածությունը Լեռնային Ղարաբաղում աճում է, ՌԴ-ն զսպվածության կոչ է անում. Պեսկով
Մոսկվան անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում աճող լարվածությամբ և զսպվածության կոչ է անում: Այս մասին հայտարարել է ՌԴ նախա...
Առաջիկայում «Զանգեզուրի միջանցքի» բացման աշխատանքները կսկսենք. թուրք նախարար
«Առաջիկա ամիսներին թուրքական կողմը ձեռնամուխ կլինի «Զանգեզուրի միջանցքի» բացման աշխատանքներին»: Այս մասին, թուրքական լրա...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Իվանյանում բանակցություններ են ընթանում Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև
Իվանյանում (Խոջալու բնակավայրում) մեկնարկել է Արցախի իշխանության և Ադրբեջանի ներկայացուցիչների հերթական հանդիպումը։ Այդ...