Զելենսկին Թրամփից խնդրել է «Tomahawk» հրթիռներ՝ Մոսկվային հարվածելու համար
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ փակ հանդիպման ժամանակ խնդրել է նրան Կիևին տրամադրել հեռահար «Tomahawk» թևավոր հրթիռներ, հաղորդում է բրիտանական The Telegraph թերթը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին։
Թրամփի հետ զրույցում Զելենսկին հայտարարել է, որ «Tomahawk» հրթիռները «կօգնեն համոզել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ խաղաղության համաձայնագիրը քննարկելու համար»:
Թերթի փոխանցմամբ՝ նախագահների միջև հանդիպումը բնութագրել են «չափազանց դրական», առանց մանրամասնելու, թե ինչպես է Թրամփը արձագանքել Զելենսկու խնդրանքին:
Հանդիպումից հետո Վլադիմիր Զելենսկին ասել է, որ ինքը խնդրել է ԱՄՆ նախագահին «նոր զենքի համակարգ», որը կստիպի Պուտինին բանակցություններ վարել։ Զելենսկու խոսքով՝ Թրամփը պատասխանել է այս խնդրանքին. «Մենք կաշխատենք դրա վրա»։
Նմանատիպ հոդվածներ
Ես կարծում էի՝ Էփշթեյնի գործը ավարտված է․ Թրամփ
Հայտնի ֆինանսիստ Ջեֆրի Էփշթեյնի սկանդալային գործը ավարտված էր թվում, սակայն դրա մասին շարունակում են հարցեր տալ՝ ներկայի...
Ասում է` ընկերական թողեք գոնե մասնակցեն ընտրություններին. Արման Եղոյան
«Լավ, եկեք ես էլ թարգմանեմ երեկվա խոսակցությունը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Արման Եղոյանը` անդրադառնալ...
Եթե ՀԷՑ-ը պետականացվի, Սամվել Կարապետյանին կտրամադրվի փոխհատուցում. Գալյան
Եթե ՀԷՑ-ը պետականացվի կամ ազգայնացվի, Սամվել Կարապետյանին միանշանակ կտրամադրվի փոխհատուցում: Այս մասին civilnet-ի&n...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շուշիի և ամբողջ պատերազմի հետ կապված դավադրություն է տեղի ունեցել. Ժիրայր Սեֆիլյան
Շուշիի և ամբողջ պատերազմի հետ կապված դավադրություն է տեղի ունեցել ամեն ինչ դեռ բացահայտվելու է: Այս մասին քիչ առաջ լրագր...