Ես կարծում էի՝ Էփշթեյնի գործը ավարտված է․ Թրամփ
Հայտնի ֆինանսիստ Ջեֆրի Էփշթեյնի սկանդալային գործը ավարտված էր թվում, սակայն դրա մասին շարունակում են հարցեր տալ՝ ներկայիս վարչակազմի ձեռքբերած հաջողություններից ուշադրությունը շեղելու համար, դժգոհել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Օրինակ՝ հիմա մենք կառուցում ենք աշխարհի ամենամեծ նավերը, աշխարհի ամենահզոր նավերը, իսկ ինձ շարունակում են հարցնել Ջեֆրի Էփշթեյնի մասին։ Ես կարծում էի, թե դա ավարտված է», - ասել է Թրամփը լրագրողներին՝ հերթական անգամ սկսելով թվարկել իր վարչակազմի բոլոր արժանիքները։
2019 թվականին ԱՄՆ-ում Էփշթեյնին մեղադրանք է առաջադրվել անչափահասների թրաֆիքինգի՝ նրանց սեռական շահագործման նպատակով և այդ հանցագործությունը կատարելու նպատակով դավադրության մեջ։ Նրան ավելի քան 40 տարվա ազատազրկում էր սպառնում։ Դատախազության տվյալներով՝ 2002-ից 2005 թվականներն ընկած ժամանակահատվածում Էփշթեյնը սեռական հարաբերություններ է ունեցել տասնյակ անչափահաս աղջիկների հետ, որոնց նա ընդունում էր Նյու Յորքի և Ֆլորիդայի իր ամառանոցներում։
Նա վճարում էր նրանց կանխիկ գումարով, որից հետո որոշ զոհերի հանձնարարում էր հանդես գալ որպես հավաքագրողներ՝ նոր աղջիկներ բերելու համար։ Որոշ տուժածների տարիքը չի գերազանցել 14 տարեկանը։
Նմանատիպ հոդվածներ
Եվրոպան կկարողանա տոնել Սուրբ Ծնունդը առանց պատերազմի․ Օրբան
Եվրոպան կկարողանա տոնել Սուրբ Ծնունդը առանց պատերազմի, սակայն պատերազմի սպառնալիքը դեռ չի անցել, քանի որ որոշ քաղաքական...
ԱՄՆ-ն նախատեսում է 2-2,5 տարվա ընթացքում կառուցել նոր դասի ռազմանավեր․ Թրամփ
Միացյալ Նահանգները նախատեսում է 2-2,5 տարվա ընթացքում կառուցել նոր դասի ռազմանավեր, դեկտեմբերի 22-ին հայտարարել է ԱՄՆ նա...
ԱՄՆ-ն մտադիր է յուրացնել վենեսուելական լցանավերն ու դրանց նավթահումքը․ Թրամփ
Միացյալ Նահանգները պլանավորում է յուրացնել ինչպես միջազգային ջրերում գրավված վենեսուելական լցանավերը, այնպես էլ դրանցով...
Չեխիայի նոր պաշտպանության նախարարը մերժել է Ուկրաինա այցելելու հրավերը
Չեխիայի նոր պաշտպանության նախարար, գեներալ Յարոմիր Զունան մերժել է Ուկրաինա այցելելու հրավերը: Այս մասին ՌԻԱ Նովոստիի փո...