Դատարկ բամբասանքներից զերծ մնալու համար ասեմ՝ ՀԱԿ-ը չի պատրաստվում դաշինք կազմել, ո՛չ Քոչարյանի, ոչ էլ Սարգսյանի հետ․ Զուրաբյան
ՀԱԿ-ը չի պատրաստվում դաշինք կամ միասնական քաղաքական շարժում կազմել ո՛չ Ռոբերտ Քոչարյանի, ոչ էլ Սերժ Սարգսյանի ղեկավարած քաղաքական ուժերի հետ: Այս մասին իմփիչմենթի թեմայով խորհրդարանական լսումներին հայտարարել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:
«Ավելորդ, դատարկ բամբասանքներից զերծ մնալու համար միանգամից հայտարարում եմ՝ ՀԱԿ-ը չի պատրաստվում դաշինք կամ միասնական քաղաքական շարժում կազմել ո՛չ Ռոբերտ Քոչարյանի, ոչ էլ Սերժ Սարգսյանի ղեկավարած քաղաքական ուժերի հետ»,- հայտարարել է Զուրաբյանը:
Հիշեցնենք, որ ԱԺ նիստերի դահլիճում «Պատիվ ունեմ» խմբակցությունը հրավիրել է խորհրդարանական լսումներ: Օրակարգում «Ազգային ճգնաժամի և կառավարման ձախողման մասին» ԱԺ հայտարարության նախագիծն է, այլ կերպ ասած` վարչապետի իմփիչմենթի հայտարարության նախագիծ:
Նմանատիպ հոդվածներ
Կոտայքի մարզպետը հրավիրում է քայլարշավի
Կոտայքի մարզում զբոսաշրջության ոլորտին նոր թափ ու խթան տալու նպատակով Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը նախաձեռնել է իր...
Զելենսկու նախագահական լիազորությունների ժամկետն ավարտվել է մայիսի 21-ի գիշերը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ պետության ղեկավարի պաշտոնում իր պաշտոնավարման ժամկետը դեռ չի ավարտվե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բայդենը չի փոխում իր ավանդական ոճը՝ Մեքսիկայի առաջին տիկնոջն անվանել է երկրի նախագահ
Բայդենը չի փոխում իր ավանդական ոճը՝ ամերիկացի առաջնորդը Մեքսիկայի առաջին տիկնոջն անվանել է երկրի նախագահ Ելույթի ժամանակ...
Իրանը ներկայացրել է 5 պահանջ․ ԱՄՆ-ից չկա արձագանք
Իրանը չի սկսի բանակցությունների երկրորդ փուլը Միացյալ Նահանգների հետ, եթե Վաշինգտոնը չկատարի հինգ պահանջ։ Այդ մասին հաղո...