Կոտայքի մարզպետը հրավիրում է քայլարշավի
Կոտայքի մարզում զբոսաշրջության ոլորտին նոր թափ ու խթան տալու նպատակով Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը նախաձեռնել է իր ձևաչափով յուրահատուկ միջոցառում՝ «Քայլարշավ մարզպետի հետ՝ բացահայտելու Կոտայքի գողտրիկ անկյունները»։Այս մասին հայտնում են Կոտայքի մարզպետարանից:
- Միջոցառման շրջանակում մարզպետն անձամբ հանդես կգա գիդ-ուղեկցորդի դերում և լրագրողներին, բլոգերներին, ներքին և ներգնա զբոսաշրջային ոլորտում գործունեություն ծավալող անձանց ու կազմակերպություններին կներկայացնի Կոտայքի մարզի թաքնված գոհարներից մեկը՝ Թեղենիքը:
-Նախքան քայլարշավը նախատեսվում է մոմավառություն Թեղենիքի նորակառույց Սրբոց Նահատակաց եկեղեցում, որից հետո կմեկնարկի ծրագրի հիմնական մասը:
Միաժամանակ մասնակիցներին հնարավորություն կտրվի ծանոթանալ բացառապես Կոտայքի մարզում արտադրված սննդամթերքին և ըմպելիքին. կկազմակերպվի հյուրասիրություն:
- Նախատեսվում է նաև ոչ ֆորմալ զրույց-քննարկում մարզպետի հետ՝ Կոտայքի մարզում առկա խնդիրների, դրանց լուծումներին ուղղված քայլերի ու առաջիկայում սպասվող ծրագրերի վերաբերյալ:
Այս ձևաչափով միջոցառումները կկրեն պարբերական բնույթ: Դրանք միտված կլինեն ոչ միայն Կոտայքի մարզում նոր, չբացահայտված զբոսաշրջային երթուղիների ձևավորմանը, այլ նաև ոլորտում առկա խնդիրների լուծումների մշակմանը:
Նման ձևաչափի առաջին միջոցառումը տեղի կունենա սույն թվականի հունիսի 6-ին: Հետաքրքրված անձանց խնդրում ենք լրացնել կից հայտադիմումը մինչև հունիսի 2-ը, ժամը 18:00-ն`
Հաշվի առնելով ՀՀ-ում գործող արտակարգ դրության ռեժիմը, մասնակիցների քանակը սահմանափակ է: Նախապատվությունը կտրվի վերոնշյալ կատերգորիաներին առավել համապատասխան մասնակիցներին։ Մասնակցությունն անվճար է։
Հ.Գ. Միջոցառման ընթացքում առավելագույնս կպահպանվեն պարետատան կողմից սահմանված նորմերը. կբաժանվեն դիմակներ, ձեռնոցներ և ախտահանիչ նյութեր:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում հեղափոխությունից հետո ոչ ոք ավելի դժվար վիճակում չի եղել, քան Բակո Սահակյանը. Փաշինյանը՝ Արցախում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Շուշիում ներկա են գտնվել Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի ե...
Ունենք կորոնավիրուսով վարակման 335 նոր դեպք
Կորոնավիրուսի համավարակի հետ կապված մեր գործերը լավ չեն։ Այս մասին կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց ՀՀ վարչապետ...
ՀՐԱՏԱՊ. Դավիթ Անանյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել. նրա գրառումը
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Սիրելի հայրենակիցներ,«Հարգելի գործընկերներ,Մամուլում շրջանառվող...
Երևանի փողոցների վահանակները լուսավորվել են Վրաստանի դրոշի գույներով
Վրաստանում ՀՀ դեսպանության և դեսպան Ռուբեն Սադոյանի նախաձեռնությամբ այսօր՝ Վրաստանի ազգային տոնի օրը, քաղաքամայր Երևանի...