Քաղաքականություն

Դատախազությունն Այնթափ համայնքի նախկին ղեկավարից կբռնագանձի 13 անշարժ գույք, 216 միլիոն դրամ և այլն

Դատախազությունն Այնթափ համայնքի նախկին ղեկավարից կբռնագանձի 13 անշարժ գույք, 216 միլիոն դրամ և այլն
Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Այս մասին հայտնում է Դատախազության հանրային կապերի…

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Այս մասին հայտնում է Դատախազության հանրային կապերի բաժինը։


Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Արարատի մարզի Այնթափ համայնքի նախկին ղեկավար Կարեն Անդրանիկի Սարգսյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության, որպես ապօրինի ծագում ունեցող գույք, բռնագանձել՝


13 անշարժ գույք.

5 տրանսպորտային միջոց.

1 իրավաբանական անձում մասնակցություն.

216 միլիոն դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռք բերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել:


Նմանատիպ հոդվածներ

Էդ ո՞վ ա ում ստվերում եղել, Պապիկյանին խորհուրդ եմ տալիս 2017 թվականի ընտրությունների տվյալներն ուսումնասիրել․ Էդմոն Մարուքյան

ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանեց ՏԿԵ նախարար Սուրեն Պ...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250