Էդ ո՞վ ա ում ստվերում եղել, Պապիկյանին խորհուրդ եմ տալիս 2017 թվականի ընտրությունների տվյալներն ուսումնասիրել․ Էդմոն Մարուքյան
ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանեց ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանին։
«Պարոն Պապիկյանին խորհուրդ եմ տալիս 2017 թվականի ընտրությունների տվյալներն ուսումնասիրել, մի հատ տեսնել ինքն ինչքան ձայներ է հավաքել, ես ինչքան ձայն եմ հավաքել։ Հետո կորոշենք՝ ով է ում ստվերի տակ։ Ուզում եմ հիշեցնել, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության խորհուրդը փակ գաղտնի քվեարկությամբ ինձ ընտրել է Ելք դաշինքի առաջին համար։ Էդ ո՞վ ա ում ստվերում եղել, Նիկոլ Փաշինյանին էլ երրորդ համար»,- ասաց Մարուքյանը։
Նա հավելեց, որ 2018 թվականի ընտրությունների ժամանակ իրենց ելույթները եղել են հետևյալի մասին, որ եղել է հեղափոխություն, ակնհայտ է, որ քաղաքական մեծամասնությունը լինելու է «Իմ քայլը» դաշինքը։ «Ասել ենք՝ ժողովուրդ ջան, դուք պետք է որոշեք, թե ով է լինելու ընդդիմություն, որովհետև մենք գնում ենք որպես ընդդիմություն։ Հետևաբար, այդ շահարկումներն այն մարդիկ են անում, ովքեր ամբողջ կյանքում ստվեր են փնտրել, որ ստվերի տակ կանգնեն։ Ես մի առիթով ասել եմ՝ հիմա նախընտրական սրված վիճակ է ներսում։ Եվ նրանք պետք է ելույթներով ապացուցեն, որ արժանի են ցուցակում լավ համարներ ունենալու։ Հետևաբար, ով բարձր գոռա, ով վիրավորի օպոնենտին, ով հայհոյախառն ատելության քարոզչական ելույթներ ունենա, նրանք էլ որպես ամենավստահելիներ ավելի լավ տեղերում կհայտնվեն։ Այդ ֆոնի տակ դիտարկեք սա»,- նշեց նա։
Նմանատիպ հոդվածներ
ԵԱՀԿ ՄԽ նախկին համանախագահ Մեյթու Բրայզան այցելել է Բաքվի «ռազմական ավարի պուրակ». ՀՀ ԱԳՆ-ն զբաղվի «սև ցուցակով». պատգամավոր
ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Մեյթու Բրայզան այցելել է Բաքվի «ռազմական ավարի պուրակ»: Խորհրդարանում այդ թեմային ան...
Երկրի անվտանգությանը վերաբերվող ցանկացած տեղեկատվություն իրավունք չունի հրապարակվելու կամ քննարկման առարկա դառնալու. Հայկ Չոբանյան
Երկրի անվտանգությանը վերաբերվող ցանկացած տեղեկատվություն իրավունք չունի հրապարակվելու կամ քննարկման առարկա դառնալու։&nbs...
Ինչու՞ չի խոսում Օնիկ Գասպարյանը, 4000 զոհ ենք ունեցել. հիմա դու պատասխանատվություն կրո՞ւմ ես, թե՞ չէ. Սամվել Բաբայան
Հնարավոր չէր կանխել պատերազմը, ես դեռ 2013-ից ասել եմ, որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, իսկ հայկական կողմը ապրում է...
Լելե Թեփեի օպերացիայի գաղափարը ես եմ առաջարկել. Սամվել Բաբայան
Լելե Թեփեի օպերացիայի գաղափարը ես եմ առաջարկել: Այս մասին Հանրային ՀԸ-ն հաղորդավար Պետրոս Ղազարյանին տված հարցազրո...