ՌԴ իշխանությունները բաց մեսիջ են հղում Ալիևին․ «Հրապարակ»
Սեպտեմբերի 7-ին Մոսկվայում Ռուսաստանի հայերի միության համագումարը և 25-ամյակի միջոցառումը տեղի ունեցան Կրեմլի համագումարների պալատի դահլիճում: ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալը կարդաց Պուտինի շնորհավորանք-ուղերձը, ապա մեծ համերգ էր՝ ռուսական էստրադայի և հայկական մանկական համույթների մասնակցությամբ: Սա շարքային միջոցառում կլիներ, եթե դրան զուգահեռ ամբողջ Ռուսաստանի տարածքով ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները չենթարկվեին քրեական հետապնդման, չզրկվեին ՌԴ քաղաքացիությունից: Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը։
ՌԴ իշխանությունները բաց մեսիջ են հղում Ալիևին, որ չեն պատրաստվում նրա թելադրած խաղի կանոններով խաղալ, բայց քանի որ Հայաստանի իշխանություններն էլ իրենց աչքի լույսը չեն, որպես հակակշիռ` Ռուսաստանում ապրող հայերին են սիրաշահում: Նախկինում նման իրավիճակներում ուղիղ աջակցում էին ՀՀ իշխանություններին, ինչը պաշտոնական Բաքվի կողմից ընկալվում էր որպես զգուշացում, ու արագորեն սկսում էին վերականգնել խախտված բալանսը, որ հայերը չշահեին, և ՀՀ-ի օգտին ՌԴ-ն քայլեր չձեռնարկեր:
Հիմա քողարկված մեսիջներ են ուղարկվում Ադրբեջանին, և իրավիճակն առավել քան սրվել է: Օրինակ, Կրոկուսի սեփականատեր՝ Ալիևի նախկին խնամի Ագալարովների գույքն են պետականացնում, արդեն փակվել են Ագալարովին պատկանող մեկ տասնյակ ռեստորաններ Մոսկվայում, համակերպվել են «Կրոկուս սիթի հոլը» կորցնելու մտքի հետ և լքել են ՌԴ-ն:
Ադրբեջանական համայնքի 2 ղեկավար զրկվել է քաղաքացիությունից, բազմաթիվ էթնիկ ադրբեջանցիների նկատմամբ քրեական գործեր են հարուցվել, կան կալանավորվածներ: Որպես դրա շարունակություն՝ Ռուսաստանը շեշտված սկսել է կարևորել Ռուսաստանի հայերի միության դերը, իսկ միության նախագահ Արա Աբրահամյանն արժանանում է հատուկ վերաբերմունքի»։
Նմանատիպ հոդվածներ
Ոստիկանության շենք զինված ներխուժած անձինք ԱԺԲ անդամներ են. ՆԳՆ խոսնակ
Ոստիկանության շենք զինված ներխուժած անձինք Ազգային-Ժողովրդավարական Բևեռի անդամներ են։ Այս մասին այսօր՝ մարտի 25-ին, լրագ...
Որոշ տեղերում ադրբեջանական կորուստները գերազանցում են անգամ առաջին օրերի իրենց կորուստները. Արծրուն Հովհաննիսյան
Որոշ տեղերում ադրբեջանական կորուստները գերազանցում են անգամ առաջին օրերի իրենց կորուստները։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջո...
Նիկոլ Փաշինյանը և Սոորոնբայ Ժեենբեկովը քննարկում են ունեցել
Աշխատանքային այցով Բիշքեկում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոն...
Պատվիրում ես պսակ, մարդն առաքում է, քարտիցդ քաշում է գումարը․ Գաբրիելյանը՝ անկանխիկ վճարումների մասին
Իմ մոտ մեկ-մեկ տպավորություն է, որ մենք լրիվ այլ իրականությունում ենք ապրում: Եկեք պայմանականորեն 50,000 դրամ կանխիկ տան...