Պատվիրում ես պսակ, մարդն առաքում է, քարտիցդ քաշում է գումարը․ Գաբրիելյանը՝ անկանխիկ վճարումների մասին
Իմ մոտ մեկ-մեկ տպավորություն է, որ մենք լրիվ այլ իրականությունում ենք ապրում: Եկեք պայմանականորեն 50,000 դրամ կանխիկ տանք ձեզ և 50,000 դրամ փոխանցեք իմ քարտի վրա, ասեք Հայաստանի Հանրապետությունում մեկ ապրանք կամ ծառայություն, որ ես ձեզնից կայծակնային արագությամբ ավելի շուտ չեմ ձեռք բերի։ Այս մասին Ազգային Ժողովում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը:
«Ասում է՝ մարդն անկողնային պառկած, դուք տանում եք կանխիկի տեղը անկանխիկ եք տալիս: Հա, բայց հարգելիս, եթե մարդը պառկած է անկողնային, չի կարողանում շարժվել, այդ կանխիկ գումարով ինքը ո՞նց է օրինակ կոմունալը վճարելու: Իսկ իմ քարտին 50,000 դրամ փոխանցեք, ես վայրկյանական կմուծեմ իմ բոլոր կոմունալները»,- նշել է նա:
Գաբրիելյանը հավելել է, որ այսօր ցանկացած գնում, վճարում և ծառայություն ՀՀ-ում հնարավոր է կատարել անկանխիկ:
«Կոմունալներից սկսած, վերջացրած տխուր միջոցառումներով: Կա մի կայք, մտնում ես, պատվիրում ես պսակ, մարդն առաքում է, քարտիցդ քաշում է գումարը»,- ասել է Սիսակ Գաբրիելյանը:
Նմանատիպ հոդվածներ
Սա այն սարսափելի ապագան էր, որ կերտել էին մեր երեխաների համար․ Չախոյան
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որում ներառված են...
Խիստ հսկողություն կսահմանվի ավտոլվացման կետերի նկատմամբ․ քաղաքապետի խորհրդական
Առկա ռեսուրսները բավարար չափով պատրաստ են: Այս մասին գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնել է Երևանի քաղաքապե...
Ո՞ր դեպքում դասերը կլինեն հեռավար․ Ավանեսյան
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն տեսաուղերձով անդրադարձել է սուր շնչառական վարակներով պայմանավորված համաճ...
Թորոսյանը՝ քաղաքացիներին օգնություն տրամադրելու լուրերի մասին
Մի տեսանյութ է պտտվում համացանցում, հատկապես, ՏիկՏոկում, կեղծ տեղեկատվությամբ, որը վերաբերում է մեր ոլորտին: Այդ մասին Ֆ...