Ոստիկանության շենք զինված ներխուժած անձինք ԱԺԲ անդամներ են. ՆԳՆ խոսնակ
Ոստիկանության շենք զինված ներխուժած անձինք Ազգային-Ժողովրդավարական Բևեռի անդամներ են։ Այս մասին այսօր՝ մարտի 25-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Նա նշեց, որ այժմ կա նախաձեռնված քրեական վարույթ, և այլ մանրամասներ չի հաղորդելու։
Անդրադառնալով նույն օրը «Մարտական եղբայրության» անդամներին Ոսկեպար թույլ չտալու դեպքին՝ խոսնակը հերքեց․ «Նրանք ազատ են Ոսկեպար գնալու համար»։
Նա նշեց, որ ապօրինի զենք կրելու կասկածանքով 49 անձ էր ձերբակալվել, հետո ազատ են արձակվել, քանի որ ապօրինի զենք չի հայտնաբերվել։
Հիշեցնենք, որ երեկ ժամը 17։00-ի սահմաններում 3 անձ փորձել են ներխուժել ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի վարչական շենք, գործադրել են նռնակ, ինչի հետևանքով ներխուժող անձանցից 2–ը վիրավորվել են և տեղափոխվել բուժհաստատություն։ Նրանց վիճակը միջին ծանրության է։ Ոստիկանական ուժերը շրջափակել էին Նոր Նորքի բաժանմունքի շենքը և մոտ 2 ժամ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ բանակցում էին նռնակը ձեռքին բաժանմունքի մուտքի մոտ կանգնած Ստեփան Հովհաննիսյանի հետ՝ փորձելով վնասազերծել նրան։ Ի վերջո, հատուկ գործողությամբ նռնակով զինված տղամարդուն վնասազերծել են ԱԱԾ հատուկջոկատայինները։ Դեպքի առթիվ Քննչական կոմիտեն նախաձեռնել է քրեական վարույթ՝ ահաբեկչության հոդվածով։ Իրավապահներն առայժմ պաշտոնապես չեն հայտնում, թե կոնկրետ ինչ պահանջ են ներկայացրել ներխուժման փորձ կատարածները։
Նմանատիպ հոդվածներ
Չեմ կարծում, որ Թուրքիան կարող է ատոմակայանի «վտանգավոր» լինելու հարց բարձրացնել. տնօրեն
Հայկական Ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը Սոչիում ընթացող AtomExpo-ի ժամանակ լրագրողների հ...
«ՀԱՊԿ-ը, չի կատարել ՀՀ առջև իր պարտավորությունները». Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել հունական պարբերականներից մեկին՝ անդրադառնալով տարածաշրջանային անվտանգությ...
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Ռուսաստանում Պուտինի փոխարեն ընտրել են Նիկոլ Փաշինյանին
Սոցցանցերում է հայտնվել Ռուսաստանում ընթացող նախագահական ընտրությունների քվեաթերթիկ, որում երևում է, որ Վլադիմիր Պուտինի...
Վարչապետը կմեկնի՞ Մոսկվա․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարության աղբյուրներից տեղեկացանք, որ Նիկոլ Փաշինյանը մայիսին կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու...