Մերձավանի ողբերգությունը ՔՊ-ի անպատասխանատվության դրսևորումն է. ահազանգը հնչել էր. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Փետրվարի 5-ին Մերձավանում հնչած կրակոցները դարձան այս տարվա ամենասարսափելի դեպքերից մեկը։ Այդ օրը սպանվեց համայնքի այն ժամանակվա ղեկավար, ՔՊ-ական Մհեր Ախտոյանի հորաքրոջ որդին՝ 29-ամյա Գրիգոր Օհանյանը։
Դեպքից հետո մեղադրյալի աթոռին հայտնվեցին 14 անձինք։ Նրանցից միայն մեկին՝ Արմեն Ղազարյանին, ով առավել հայտնի է «Ֆազ» մականվամբ, կալանավորեցին։ Մյուսները, չնայած ծանր մեղադրանքներին, մնացին ազատության մեջ։
«Ժողովուրդ»-ի խմբագրություն էր այցելել Արմեն Ղազարյանի մայրը՝ Ռուզաննա Ղազարյանը։ Նա վստահեցնում էր՝ արդարությունը խեղաթյուրվում է, իսկ իրական մեղավորները մնում են ստվերում. «Անուններ կտամ, ում եք մաքրում։ …. Մարդկանց փորձում են ազատել սպանության պատասխանատվությունից, բայց իմ որդուն են պահում կալանքի տակ», – «Ժողովուրդ» օրաթերթի գրասենյակում հայտարարել էր Ռուզաննա Ղազարյանը:
Սակայն նրա խոսքը մնաց անարձագանք։
Փոխարենը ձերբակալվեցին Վալոդյա Գրիգորյանի կողմնակիցները: Գրիգորյանը հայտնի էր ընդդիմադիր դիրքորոշմամբ եւ պայքարոմ էր գործող իշխանության՝ ՔՊ-ի թեկնածուի դեմ: Այս զարգացումները, ըստ տեղի բնակիչների, ոչ միայն չլուծեցին առկա լարվածությունը, այլեւ նոր բռնկումներ հրահրեցին։
Արդյունքում, Մերձավանում կրկին կրակոցներ հնչեցին։ Այս անգամ եղավ երկու զոհ եւ մեկ վիրավոր։
Այս իրադարձությունները կարմիր գծով մատնանշում են պետության հիմնական խնդիրը՝ իշխանության պատասխանատվությունը։ Եթե իրավապահ համակարգը ժամանակին ամբողջությամբ բացահայտեր եւ կանխարգելեր սպանությունը, ապա նոր արյուն չէր թափվի։
Այսօր Մերձավանի ողբերգությունները ոչ միայն իրավական, այլեւ քաղաքական հարց են։ Մարդիկ պարզ ասում են՝ սպանությունների եւ անպատժելիության այս շղթան Նիկոլ Փաշինյանի իշխանության խղճի վրա է։ Քանի դեռ իշխանությունն իր պատասխանատվությունը չի գիտակցում եւ չի ապահովում արդար դատաքննություն, հասարակությունը կմնա անվստահ եւ վտանգի առաջ։
Մերձավանի պատմությունը պետք է դառնա դաս. ոչ թե քաղաքական հաշիվներ մաքրելու, այլ ճշմարտություն բացահայտելու ճանապարհ»։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վերջը ուշադիր նայեք․ նոր տեսանյութերը՝ առաջիկայում. ՊՆ խոսնակ
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է քիչ առաջ ՊՆ տարածած տեսանյութով և կից գրել. «ՀՀ ԶՈՒ...
Պատասխանատու պահ էր. Զոհրաբ Մնացականյանը՝ հայ և ադրբեջանցի լրագրողների փոխանակման ծրագրի մասին
Իրապես շատ պատասխանատու պահ է, ինչպես տեսաք այս ամենը բխում է մեր պայմանավորվածություններից, այս ամենը բխում է մեր քաղաք...
ԲԴԽ անդամը գործերը չի հանձնում, որ այլ դատավորները քննեն․ «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Նաիրա Հովսեփյանը, ով նաեւ Բարձրագույն դատական...
ԵՄ-ը Մադուրոյին չի ճանաչում որպես Վենեսուելայի ժողովրդավարական ճանապարհով ընտրված նախագահ
ԵՄ արտաքին գործերի նախարարները Բրյուսելում ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ պայմանավորվել են չճանաչել Նիկոլաս Մադուրոյին...