ԵՄ-ը Մադուրոյին չի ճանաչում որպես Վենեսուելայի ժողովրդավարական ճանապարհով ընտրված նախագահ
ԵՄ արտաքին գործերի նախարարները Բրյուսելում ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ պայմանավորվել են չճանաչել Նիկոլաս Մադուրոյին որպես Վենեսուելայի ժողովրդավարական ճանապարհով ընտրված նախագահ։ Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:
Բորելը նման հայտարարությամբ հանդես է եկել արտգործնախարարների հանդիպման արդյունքներով, գրում է ТАСС–ը:
«Մենք որոշել ենք, որ չենք կարող ճանաչել Մադուրոյի լեգիտիմությունը որպես ընտրված նախագահ։ Նա, իհարկե, կմնա երկրի փաստացի նախագահը»,-ասել է Բորելը։
Քվեաթերթիկների 80%-ի հաշվարկից հետո Մադուրոն ստացել էր 5,150,092 ձայն, իսկ Մադուրոյի մրցակից Էդմունդո Գոնսալեսը՝ 4,445,978 ձայն: Մադուրոն երկիրը ղեկավարում է 2013 թվականից:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հյուսիսային պողոտայում դիմակավորված ոստիկաններն ուժեղացված ծառայություն են իրականացնում
Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցները ուժեղացված ծառայություն են իրականացնում մայրաքաղաքում՝ ինչպես Կենտր...
Առուշ Առուշանյանը երկու տարբերակ ունի․ «Հրապարակ»
Իրավական առումով անգրագետ պաշտոնյաներ ունենք: Դատարանն Առուշ Առուշանյանին 5 տարով զրկել է պետական պաշտոն զբաղեցնելու իրա...
Թրամփի և Հարիսի ժողովրդականության մակարդակը բոլոր «տատանվող» նահանգներում գրեթե նույնն է
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի և փոխնախագահ Քամալա Հարիսի ժողովրդականության մակարդակը գրեթե բոլոր «տատանվող» նահանգներ...
Սամվել Շահրամանյանին սպասարկող մեքենան պատրաստվում են էլեկտրոնային աճուրդի տարբերակով վաճառել․ փաստաբան
Սամվել Շահրամանյանին սպասարկող մեքենան ՀՀ կառավարությունը պատրաստվում է էլեկտրոնային աճուրդի տարբերակով վաճառել: Այս մաս...