ՀԷՑ-ի պաշտոնյան 8 տարում ստացել է շուրջ 400 մլն դրամ աշխատավարձ. Ռոմանոս Պետրոսյան
ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«ՀԷՑ» ՓԲ Ընկերության նախկին Տնօրենների խորհրդի նախագահի տեղակալը (գործող՝ Նախագահը) 2017-2024թ.թ. ընթացքում ՀԷՑ-ի կողմից ստացել է ընդհանուր 396.198.663,00 (երեք հարյուր իննսունվեց միլիոն մեկ հարյուր իննսունութ հազար վեց հարյուր վաթսուներեք) ՀՀ դրամ աշխատավարձ՝ գրեթե 400 մլն ՀՀ դրամ (հարկերը ներառյալ)։
Ըստ այդմ՝ 2017 թվականից մինչև 2024 թվականը ներառյալ (8 տարի անընդմեջ) տարեկան վարձատրությունը կազմել է 46.537.500,00 ՀՀ դրամից մինչև 53.362.488,00 ՀՀ դրամ (հարկերը ներառյալ):
Եւ արդյունքում, իհարկե, ՀԷՑ-ի բարձր ղեկավարության այս և մյուս նախկին և որոշ գործող ներկայացուցիչների աստղաբաշխական վարձատրություններն ուղղակի կամ անուղղակիորեն #Իրենց_ձևով ներազդել է մեր ժողովրդի կողմից սպառվող էլեկտրաէներգիայի սակագնի վրա։
ՀԷՑ-ը պետք է ծառայի մեր ժողովրդին»,- գրել է Պետրոսյանը։
Նմանատիպ հոդվածներ
ՆԱՏՕ-ին դժվար է անվանել պաշտպանական դաշինք․ Լավրով
Լավրովն ասել է, որ ՆԱՏՕ-ին դժվար է անվանել պաշտպանական դաշինք՝ հաշվի առնելով նրա նախկին գործողությունները։ Այս մասին հայ...
Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար է նշանակվել երկրի վարչապետի զուգընկերը
Ֆրանսիայի նախագահական «Վերածնունդ» կուսակցության առաջնորդ Ստեֆան Սեժուրնեն նշանակվել է երկրի արտաքին գործերի նախարարությ...
Կարծում եմ՝ սրանք հաջորդ և ամենակարևոր քայլերն են. Զելենսկի
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին բանակցային սեղանի շուրջ նստեցնել՝ սպառնալով պատժ...
Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Գուայդոն առաջին հրամանն է արձակել
Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն ժամանակավոր նախագահի պաշտոնում առաջին հրամանն է արձակել, այն էՙ բացել...