Կարծում եմ՝ սրանք հաջորդ և ամենակարևոր քայլերն են. Զելենսկի
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին բանակցային սեղանի շուրջ նստեցնել՝ սպառնալով պատժամիջոցներ կիրառել ՌԴ էներգետիկ և բանկային համակարգերի դեմ, ինչպես նաև շարունակելով աջակցել Ուկրաինայի զինված ուժերին. նման կարծիք է հայտնել Վլադիմիր Զելենսկին, հայտնում է apnews.com-ը:
«Կարծում եմ՝ սրանք հաջորդ և ամենակարևոր քայլերն են... Ես կցանկանայի բանակցային սեղանի շուրջ տեսնել ԱՄՆ-ին, Ուկրաինային և ռուսներին։ Եվ, անկեղծ ասած, պետք է լինի նաև ԵՄ-ն: Բայց ինչպես է դա հնարավոր կլինի անել, չգիտեմ», - ասել է նա:
Ուկրաինայի նախագահը նշել է, որ Ռուսաստանն իրականում չի ցանկանում մասնակցել հրադադարի բանակցություններին կամ քննարկել որևէ զիջում, որը Կրեմլը մեկնաբանում է որպես տարածքային կորուստ։
Զելենսկին նաև նշել է, որ առանց գործընկերների կողմից անվտանգության երաշխիքների, Ռուսաստանի հետ կնքված ցանկացած գործարք Կիևին զերծ չի պահի ապագա ագրեսիայից։ Նա նշել է, որ ՆԱՏՕ-ին անդամակցությունն անվտանգության երաշխիքների «ամենաէժան» տարբերակն է Ուկրաինայի դաշնակիցների համար։
Նմանատիպ հոդվածներ
Զելենսկին հայտնել է` ովքեր են սպանել Արմեն Սարգսյանին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ Մոսկվայում «Արբատ» գումարտակի հիմնադիր Արմեն Սարգսյանի սպանության հե...
Իրանական հողն այլևս խոցելի չի լինի. Փեզեշքիան
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը վերահաստատել է իր աջակցությունը երկրի պաշտպանական ձեռքբերումներին՝ ընդգծելով, որ Իրանի ռ...
Գրիգորյանը` քարտերից հավելյալ գումարներ գանձելու մասին
Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանն անդրադարձել է տարածվող տեղեկություններին, թե իբր ուղևորափոխադրումների համար...
Վերադարձ 100 դրամների համակարգ անհնար է. Ավինյան
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը շնորհակալություն է հայտնել քաղաքացիներին տրանսպորտային ոլորտում քաղաքապետարանի վարած քա...