
ՔԿ-ն` Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանության մասին

Քննչական կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրում տեղի ունեցած սպանության առթիվ: Այս մասին Radar Armenia-ին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից։
«Դեպքի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի (2 դրվագ), 44-155-րդ հոդվածի 1-ին մասի և 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Նախաքննության ընթացքում նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Կատարվում են ապացուցողական և վարութային գործողություններ»,- հայտնեցին ՔԿ-ից։
Հիշեցնենք՝ ՆԳՆ-ից հայտնել էին, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։ Նախնական տվյալներով կա 2 զոհ, 1 վիրավոր։ Մահացածներից մեկը համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է։