Ռուսաստանը չպետք է կասկածի․ արձագանքը շատ «կոշտ» է լինելու․ ՆԱՏՕ
ՆԱՏՕ-ն սպառնացել է Ռուսաստանին և խստորեն դատապարտում է Մոսկվայի կողմից սեպտեմբերի 19-ին Էստոնիայի օդային տարածքի վտանգավոր խախտումը։
«Էստոնիայի օդային տարածքի խախտումը կործանիչների կողմից, ինչպես նաև այլ դաշնակիցների օդային տարածքին միջամտությունը Ռուսաստանի կողմից ավելի ու ավելի անպատասխանատու վարքագծի աճող միտումի մի մասն է։ Ռուսաստանը կրում է այդ գործողությունների համար լիակատար պատասխանատվություն։ Այս քայլերը հանգեցնում են իրավիճակի սրման, մեծացնում են սխալ հաշվարկների ռիսկը և վտանգում մարդկային կյանքերը: Այս գործողությունները պետք է անհապաղ դադարեցվեն», - ասվում է ՆԱՏՕ-ի հայտարարության մեջ:
Հայտարարության մեջ նաև նշվում է, որ ՆԱՏՕ-ն և դաշնակիցները կօգտագործեն ռազմական և ոչ ռազմական միջոցներ, որոնք անհրաժեշտ են իրենց պաշտպանելու և ցանկացած սպառնալիք կանխելու համար՝ համաձայն միջազգային իրավունքի։
«Մենք մեր պատասխանները կիրականացնենք մեր ընտրած ժամանակին, մեր ընտրած ձևով և վայրում։ Մեր հանձնառությունը 5-րդ հոդվածին անսասան է»- ասվում է ՆԱՏՕ-ի հայտարարության մեջ:։
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ-ն ընդունում է Թուրքիայի դեմ պատժամիջոցների մասին օրենքը
Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատն ընդունել է Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին օրենքը՝ կապված ռուսակ...
ԱՄՆ-ը հետաձգում է Վրաստանի հետ համատեղ զnրավարժությունները․ Պենտագոն
ԱՄՆ-ն անորոշ ժամանակով հետաձգում է Վրաստանի հետ համատեղ զորավարժությունները՝ երկկողմ հարաբերությունների վերանայման պատճա...
ՀՀ ԱԳՆ-ն` Ադրբեջանի կողմից Արցախի քաղաքացիների առևանգման դեպքի մասին
Այսօր՝ օգոստոսի 28-ին, Լաչինի միջանցքում տեղադրված ապօրինի անցակետում Ադրբեջանի իրավապահ մարմինների կողմից առևանգվել են...
Սամվել Բաբայանն արձագանքել է իր` պետնախարարի պաշտոնում նշանակվելու մասին տեղեկությունները
Այս օրերին լրատվական աղբյուրներում շրջանառվում են Սամվել Բաբայանի՝ իբր թե ԱՀ պետական նախարարի պաշտոնը զբաղեցնելու վերաբե...