Սամվել Բաբայանն արձագանքել է իր` պետնախարարի պաշտոնում նշանակվելու մասին տեղեկությունները
Այս օրերին լրատվական աղբյուրներում շրջանառվում են Սամվել Բաբայանի՝ իբր թե ԱՀ պետական նախարարի պաշտոնը զբաղեցնելու վերաբերյալ տեղեկություններ։ Ի պատասխան ԶԼՄ-ների և հանրային շրջանակների հարցումների՝ Սամվել Բաբայանի մամուլի ծառայությունը պարզաբանում է տարածել, որ Ս․ Բաբայանի դիրքորոշումն առ այն, որ Արցախի ինքնիշխանության պահպանման միակ հնարավորությունը Սահմանադրության փոփոխությամբ իշխանության իրական հավասարակշռումն ու սահմանադրական ինստիտուտների հստակ տարանջատումն է, անփոփոխ է։
«Ռազմավարական պլանավորման տեսանկյունից ԱՀ Սահմանադրության փոփոխությունն այլընտրանք չունի։ Գործող սահմանադրական կարգավորումների պայմաններում կադրային քաղաքականությունը գումարելիների տեղափոխություն է, որից գումարը չի փոխվում։
Ս․ Բաբայանի՝ պետական կառավարման համակարգում պաշտոն զբաղեցնելու վերաբերյալ տեղեկությունների շրջանառումը ներքաղաքական հնարավոր զարգացումների կապակցությամբ քաղաքական թզուկների խմբակի վախերի արգասիքն է։ Վերջիններիս համար Ս. Բաբայանի ստվերն անգամ հավասազոր է իրենց քաղաքական վախճանին, ինչով և պայմանավորված է նրանց տեղեկատվական խրամատավորումն ու տեղեկատվական զինանոցի թարմացումը»,- նշված է հաղորդագրության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Ես միշտ կհիշեմ Թուրքիայի երկրաշարժի գոտում Հայաստանի ժողովրդի ցուցաբերած առատաձեռն օգնությունը. Սերդար Քըլըչ
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչը` Սերդար Քըլըչը թելեգրամյան իր միկրոբլոգում &nb...
Իրանը դեմ չէ հայ–ադրբեջանական սահմանին ԵՄ դիտորդների և ֆրանսիացի ժանդարմների տեղակայմանը. Զոհուրի
Իրանի Իսլամական Հանրապետությունը դեմ չէ Հայաստան-Ադրբեջան սահմանին ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության և ֆրանսիացի ժ...
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հորդորել է իր քաղաքացիներին շտապ հեռանալ Բելառուսից
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հորդորել է իր քաղաքացիներին շտապ հեռանալ Բելառուսից: Շտապությունը բացատրվում է «Ուկրաինայի սահմանների մո...
ԱՄՆ-ը պետք է տեր կանգնի Արցախի հայ ժողովրդին. կոնգրեսականները շարունակում են պատժամիջոցներ պահանջել Ադրբեջանի դեմ
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Թեդ Լեյն ասել է, որ ԱՄՆ իշխանությունները պետք է պատասխանատվության ենթարկեն Ա...