ՄԱԿ-ը որևէ դեր չի խաղում․ ԱՄՆ պետքարտուղար
Միավորված Ազգերի Կազմակերպությունը չի կարողանում կատարել իր առաքելությունը, այդ թվում՝ Ուկրաինայի ճգնաժամի լուծման գործում։ Այս մասին Fox News-ի եթերում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«ՄԱԿ-ը հսկայական ներուժ ունեցող կազմակերպություն է, բայց այն չի գիտակցում դա։ Եթե նայեք Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությանը, կտեսնեք, որ պատերազմ է ընթանում, և հենց ԱՄՆ նախագահն է փորձում լուծում գտնել, ՄԱԿ-ը որևէ դեր չի խաղում։ Նույնը տեղի է ունենում նաև Գազայում։ Նույնիսկ մեր սեփական կիսագնդում՝ Հայիթիում, որտեղ խմբավորումները զավթել են իշխանությունը, ԱՄՆ-ն կոչ է անում ՄԱԿ-ին միջամտել, բայց Չինաստանը կարող է խոչընդոտել այդ ջանքերին», - ասել է Ռուբիոն։
Նրա խոսքով՝ նախագահ Դոնալդ Թրամփը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իր ելույթում մտադիր է բարձրացնել այն հարցը, թե որն է այս կազմակերպության իմաստը, նպատակը և օգտակարությունը, եթե այն չի կատարում իր աշխատանքը։
Նմանատիպ հոդվածներ
Անընդունելի է ուժի կիրառումը․ ԱՄՆ պետդեպ
Ի պատասխան «Ամերիկայի ձայն»-ի հայկական ծառայության հարցմանը երեկ Հայաստանի ու Ադրբեջանի զինված ուժերի միջև Հայաստանի Տեղ...
Անհրաժեշտ կլինի ստեղծել ԱՄՆ-ից անկախ զինված դաշինք․ Ֆրիդրիխ Մերց
Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական միություն կուսակցության առաջնորդ և Գերմանիայի կանցլերի ամենահավանական թեկնածու Ֆրիդր...
Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Լուկաշենկոյի հետ
Հրաշալի զրույց ունեցա Բելառուսի հարգարժան նախագահի հետ։ Զանգի նպատակն էր շնորհակալություն հայտնել նրան 16 բանտարկյալների...
Պուտինն ու Լուկաշենկոն երկկողմ հանդիպում կանցկացնեն. Պեկսով
Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Լուկաշենկոն, որոնք շաբաթ՝ հունվարի 27-ի կեսօրի...