Անհրաժեշտ կլինի ստեղծել ԱՄՆ-ից անկախ զինված դաշինք․ Ֆրիդրիխ Մերց
Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական միություն կուսակցության առաջնորդ և Գերմանիայի կանցլերի ամենահավանական թեկնածու Ֆրիդրիխ Մերցը փետրվարի 23-ին Բունդեսթագի ընտրություններում ՔԴՄ/ՔՍՄ դաշինքի հաղթանակից հետո ասել է, որ վստահ չէ, որ ՆԱՏՕ-ն կմնա իր ներկայիս տեսքով։
Նա ասել է, որ Եվրոպային անհրաժեշտ կլինի ստեղծել ԱՄՆ-ից անկախ իր զինված դաշինքը։
Ֆրիդրիխ Մերցը նաև նշել է, որ Գերմանիան այլևս չի կարող ապավինել ԱՄՆ ռազմական «միջուկային հովանոցին» պաշտպանության համար, և որ պետք է բանակցություններ վարել Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի հետ՝ ընդլայնելու իրենց միջուկային աջակցությունը եվրոպական այլ երկրներին:
Միևնույն ժամանակ, Մերցն ընդգծել է, որ Գերմանիան պետք է ուժեղացնի սեփական բանակը։
Նմանատիպ հոդվածներ
Մանրամասներ, թե ինչ են պայմանավորվել Լավրովն ու Ռուբիոն
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ Էր Ռիադում կայացած բանակցությունների արդյու...
Լևոն Քոչարյանի կոչը Եվրամիությանը
Այն պնդումը, որ Հայաստանը լիակատար գործող ժողովրդավարություն է դա իրականությանը չի համապատասխանում: Այս մասին ՀՀ-ԵՄ խորհ...
Մասկը համակարծիք է, որ հեղափոխություն է հասունանում
Ամերիկացի գործարար Իլոն Մասկը «X» սոցկայքում համաձայնել է այն կարծիքի հետ, որ Գերմանիայի խորհրդարանական ընտրություն...
Ադրբեջանը գիտի, թե դա ինչ ռեակցիա է բերելու. Եղոյան
Ադրբեջանի ԱԳ փոխնախարարի կողմից արված հայտարարությունը, թե Հայաստանը ուզում է հաղթահարել կարգավորման գործընթացի հիմնական...