ԱՆԻՖ-ի գործով պետությունը հարց է ունեցել, գնացել է այդ հարցի հետևից. Փաշինյան
Կոռուպցիայի հետ չհաշտվելը օգտագործվում է մեր դեմ։ Չի կարելի կոռուպցիայի դեմ պայքարն օգտագործել մեր դեմ: Այս մասին ժողովրդավարության հայկական ֆորումին պանելային քննարկման ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով ԱՆԻՖ-ի մասին հարցին:
Ըստ Փաշինյանի՝ Հայաստանում 2018թ.-ից համակարգային կոռուպցիան վերացել է և մինչև այսօր չկա. «Եթե լիներ, ես էդ բոլոր կոռուպցիոն դեպքերից իմ փայը պետք է ունենայի»։
«Այս տարվա մենակ առաջին 9 ամիսներին 2018թ համեմատությամբ 2 մլրդ դոլարի ավելի մուտք է եղել պետական բյուջե: Էդ ԱՆԻՖ-ի պատմությունը դուք որտեղից գիտեք: Մամուլը որտեղից գիտի: Էդ պետությունը ինքը հարց է ունեցել, գնացել է էդ հարցի հետևից»,- նշել է Փաշինյանը:
Նմանատիպ հոդվածներ
Կրեմլը հայտարարել է նոր, քառակողմ հանդպման մասին
ՌԴ, Բելառուսի, Տաջիկստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Ալեքսանդր Լուկաշենկոն, Ռահմոնը և Իլհամ Ալիևը պայմանավ...
Էրդողանի ԱՄՆ այցի հետաձգման պատճառը կարող է լինել Թուրքիայի առաջիկա օպերացիան Իրաքում. ԶԼՄ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` մայիսին ԱՄՆ ծրագրված այցի հետաձգումը կարող էր պայմանավորված լինել Հյուսիսային Իր...
Ֆուտբոլի հետ կապ չունեմ․ ժողովուրդն ինչ ուզում ա, ստացել ա․ Ռուբեն Հայրապետյան․ Aysor.am
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը ցանկություն չունի մեկնաբանել հայկական ֆուտբոլում տիրող...
«Մեր ձևով» շարժման արձագանքը Ռուբեն Մխիթարյանին բերման ենթարկելուն
Համացանցում են հայտնվել «Մեր ձևով» շարժման անդամ, իրավաբան, փաստաբան Ռուբեն Մխիթարյանին բերման ենթարկելու տեսանյութերը:...