Կրեմլը հայտարարել է նոր, քառակողմ հանդպման մասին
ՌԴ, Բելառուսի, Տաջիկստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Ալեքսանդր Լուկաշենկոն, Ռահմոնը և Իլհամ Ալիևը պայմանավորվել են հանդիպել մայիսի 9-ին Մոսկվայում՝ Հաղթանակի 80-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումների ժամանակ, հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից։
Հաղորդվում է նաև, որ Ռուսաստանի, Տաջիկստանի և Բելառուսի նախագահները զանգահարել են Ալիևին՝ քննարկելով չորս երկրների ղեկավարների հանդիպումը մայիսի 9-ին Մոսկվայում Հաղթանակի 80-ամյակի հանդիսավոր միջոցառումների ժամանակ:
Տեղի է ունեցել ջերմ, բարեկամական զրույց, որի ընթացքում կողմերը քննարկել են միջպետական հարաբերությունների հետագա զարգացման մի շարք արդիական հարցեր, հայտնել են Կրեմլում:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես հաստատել է իր մասնակցությունը Հաղթանակի 80-ամյակին նվիրված միջոցառմանը։
Նմանատիպ հոդվածներ
Ալիևը կոչ է արել ձերբակալել և Ադրբեջանին հանձնել Սերժ Սարգսյանին և Ռոբերտ Քոչարյանին
Ալիևը կոչ է արել Փաշինյանին ձերբակալել Հայաստանի նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին, ինչպես նաև Արցախ...
Որ դեպքում Ադրբեջանը կստորագրի վերջնական պայմանագիրը. Բաքվից արձագանքում են
Ադրբեջանի ԱԳՆ-ից հայտարարել են ՀՀ ԱԳՆ-ի հաղորդագրություններին։ Նշել են, թե ավարտվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղո...
Վլադիմիր Պուտինը հայտարարել է հրադադար կնքելու մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ համաձայն է Ուկրաինայում ռազմական գործողությունները...
ԱՄՆ ազգային արխիվը հրապարակել է Քենեդու սպանության գաղտնազերծված փաստաթղթերը
ԱՄՆ Ազգային արխիվը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով, չորեքշաբթի օրը՝ մարտի 19-ին, հրապարակել է գաղտնազերծված փաստաթղթ...