Ադրբեջանական հերթական նավը՝ ԵՄ «սև ցուցակի» թեկնածու. այն համարվում է Ռուսաստանի «ստվերային նավատորմի» մաս. «Հետք»
Եվրամիությունը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 19-րդ փաթեթի նախագծում ներառել է նաեւ ադրբեջանական «Խանքենդի» լցանավը (տանկեր), որը ԵՄ-ն համարում է ռուսական «ստվերային նավատորմի» մաս: Փաթեթը դեռ պետք է ընդունվի ԵՄ անդամ երկրների կողմից: Այս մասին գրում է «Հետք»-ը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների առայժմ վերջին՝ 18-րդ փաթեթը Եվրամիության խորհուրդն ընդունել էր այս տարվա հուլիսին: Ի թիվս այլ գործողությունների՝ ԵՄ-ն Ռուսաստանի հետ առնչություն ունեցող 105 նավ էր ավելացրել իր «սեւ ցուցակում»:
«Նավթատար լցանավերի «ստվերային նավատորմի» մաս կազմող կամ Ռուսաստանի էներգետիկ եկամուտներին նպաստող նավերի գործունեությունը հետագայում սահմանափակելու համար Եվրոպական խորհրդի 2025/1495 որոշմամբ 105 նավ է ավելացվում 2014/512 որոշմամբ սահմանված նավերի ցուցակին, որոնց արգելվում է մուտք գործել ԵՄ անդամ երկրների նավահանգիստներ եւ շլյուզներ, ինչպես նաեւ օգտվել ծովային տրանսպորտի հետ կապված ծառայությունների լայն շրջանակից»,- ասվում էր Եվրամիության խորհրդի կողմից հուլիսին ընդունված կանոնակարգում:
Այս 105 նավերի մեջ տեղ էին գտել Ադրբեջանի դրոշի տակ լողացող «Շուշա» (Shusha, օկուպացված Շուշի քաղաքի ադրբեջանական անվանումը) եւ «Ղարաբաղ» (Karabakh) լցանավերը, որոնք նախատեսված են հում նավթ տեղափոխելու համար: Սրանց ԵՄ «սեւ ցուցակ» ներառելու հիմնավորումը եղել է այն, որ, ըստ եվրոպական կողմի, ադրբեջանական այս նավերը տեղափոխում են հում նավթ կամ նավթամթերք, որի ծագման երկիրը Ռուսաստանն է, կամ որն արտահանվում է Ռուսաստանից՝ կիրառելով նավագնացության ոչ ստանդարտ եւ բարձր ռիսկային մեթոդներ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:
Նմանատիպ հոդվածներ
Եվրոպան մտահոգված է ԱՄՆ-ի ՆԱՏՕ-ից դուրս գալուհետ կապված
Եվրոպական երկրներում աճում է անհանգստությունը՝ կապված ՆԱՏՕ-ից ԱՄՆ-ի հնարավոր դուրս գալու թեմայի հետ կապված։ The Times-ի...
«Դու ուր, Տիգրան Մեծի քարտեզն ուր». Սենոր Հասրաթյանը` Անդրանիկ Քոչարյանին
ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը` անդրադառնալով ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արայիկ Հարությունյանն վայելում է «Իմ քայլի» և վարչապետի աջակցությունը. պատգամավոր
Քանի դեռ Հայաստանի Հանրապետությունում որեւէ նախարար պաշտոնավարում է, դա ուղղակի նշանակում է, որ այդ նախարարն այդ պահին վ...
Ալիևի դեմ կկիրառվի՞ Հռոմի ստատուտը. արդարադատության նախարարը պատասխանում է
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն անդրադարձել է Հռոմի ստատուտն ուժի մեջ մտնելուն և դրա շրջանակներում ադրբեջանցի ռ...