Ալիևի դեմ կկիրառվի՞ Հռոմի ստատուտը. արդարադատության նախարարը պատասխանում է
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն անդրադարձել է Հռոմի ստատուտն ուժի մեջ մտնելուն և դրա շրջանակներում ադրբեջանցի ռազմական հանցագործների դեմ իրավական գործընթաց սկսելուն․
«7 օր է՝ Հռոմի ստատուտն ուժի մեջ է մտել, բայց 7 օր չէ, որ աշխատում ենք, այլ 2-3 ամիս մեր արդարադատության նախարարության մասնագետները, միջազգային իրավական հարցերով գրասենյակի աշխատողների հետ, պատրաստել են օրենսդրական փաթեթ, որի հիմքում ընկած է համապատասխանեցումը միջազգային ստանդարտներին և քրեական օրենսգրքի, քրեական դատավարության օրենսգրքի պահանջներին, որ մեզ բերելու է միջազգային քրեական արդարադատության ճիշտ դաշտ»,- ասել է նա։ Ըստ Մինասյանի՝ այս միջազգային պայմանագիրը հնարավորություն է տալիս ռազմական հանցագործությունների բացահայտմանն ուղղված միջազգային գործիքակազմ ներառել օրենսդրության ու փորձի մեջ։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցին, թե անձամբ Իլհամ Ալիևի դեմ հայց ներկայացվելու՞ է, նախարարը հայտնել է․ «Հենց նման միջազգային պայմանագրերի վավերացումը և ներգործումը պետական համակարգ ստիպում է թե՛ մեր, թե՛ հետագա կառավարություններին՝ գործել հենց միջազգային սկզբունքներին համապատասխան»,- մանրամասնել է նախարարը։
Ըստ նրա՝ եթե հայտնաբերվի, ամրագրվի մեղքի առկայությունը, կոնվենցիայի շրջանակներում կլինի նաև պատասխանատվություն։
Նմանատիպ հոդվածներ
Զախարովան՝ Ադրբեջանի կողմից ԼՂ-ում հուշարձանների ոչնչացման մասին
Ռուսաստանի Դաշնությունը և Հայաստանը մնում են դաշնակիցներ, Մոսկվան ակնկալում է, որ Երևանը դա հաշվի կառնի։ Այս մասին...
«Խաղաղության պայմանագրի տեքստում կա մի համաձայնեցված հոդված». Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նոր սահմանադրություն ընդունման մասին իր հայտարարություններին։Նա շեշտել է, որ այդ...
«Հայոց պատմությունը պետականության չգոյության պատմություն է». Փաշինյան
«Հայոց պատմությունը պետականության չգոյության պատմություն է՝ պետականություն ունենալու դրվագներով, իսկ Հայաստանի պատմությո...
Վարչապետի խոսքը մանիպուլատիվ կերպով կտրվել է կոնտեքստից և շրջանառվել. Նազելի Բաղդասարյան
Հայաստանի Հանրապետության վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում հրապարակել...