«Դու ուր, Տիգրան Մեծի քարտեզն ուր». Սենոր Հասրաթյանը` Անդրանիկ Քոչարյանին
ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը` անդրադառնալով ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հայտարարությանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Մինչ թուրքիան և ադրբեջանը հետևողականորեն առաջ են տանում իրենց պանթուրանական ծրագրերն ու դրանք իրականացնում պատմական Հայաստանի տարածքները բռնազավթելու հաշվին, ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի աթոռն զբաղեցնող ոմն պատահականություն (ով, ըստ «օդում կախված լուրերի» ժամանակին թալանել է աղետի գոտին) լրագրողի այն հարցին, թե ինչու է ՀՀ իշխանությունն այդքան ակտիվ ցանկանում սահմանազատման եւ սահմանագծման փուլ սկսել Ադրբեջանի հետ ԽՍՀՄ շրջանի քարտեզով, հեգնանքով պատասխանում է՝ «Իսկ ի՞նչ քարտեզ պետք է հայտնվեր, Տիգրան Մեծի՞...», ապա «լուրջ» դեմքով շարունակում, թե իբր Զ ա ն գ ե զ ու ր ու մ (ինչպես հարևան, բայց ոչ բարեկամ երկրի ղեկավարն է Սյունիքն անվանում) Հայաստանը խնդիր չունի, այլ ամենայն հավանականությամբ խնդիր ունի Իրանը...
Դե արի ու մի ասա, տո այ «դուխով» բանսարկու դու ուր, Տիգրան Մեծի քարտեզն ուր... Ախր դու և քո նմանները ազգի գլխին սարքելուց բացի, ձեր ողջ կյանքում երբևէ այլ բանի ընդունակ չեք եղել... Քո նմանները, իսկ ավելի շատ քո նմաններին վստահողներն այնքան անուղեղ են, որ, չհասկանալով սպասվող իրականության ողջ ողբերգությունը, կուրորեն Երկիրը տանում են այնտեղ, որտեղ ոչ միայն չենք ունենլու խաղաղություն, այլև Հայրենիք...»,- գրել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Բաթում քաղաքը միշտ մեծ դեր է ունեցել հայ֊թուրքական հանրային ու քաղաքական ստվերային սիրախաղի համար. Ալեն Ղևոնդյան
Բաթում քաղաքը միշտ մեծ դեր է ունեցել հայ֊թուրքական հանրային ու քաղաքական ստվերային սիրախաղի համար, այս մասին գրառում է կ...
ԱՄՆ-ն խոստովանում է, որ սխալվել է. Պենտագոն
ԱՄՆ պաշտպանական գերատեսչությունը խոստովանել է, որ օգոստոսի 29-ին Քաբուլում ամերիկյան անօդաչու թռչող սարքի հարվածը սխալմո...
Գորիս-Կապան ճանապարհ. ի՞նչ են քննարկել Ադրբեջանի փոխվարչապետն ու Իրանի դեսպանը
Իրանի դեսպան Սեյիդ Աբբաս Մուսավին հանդիպել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հետ: Այս մասին հայտնել է Ադրբեջանում...
«Այս սեպտեմբերի 21-ն ընկալվում է որպես զոհվածների մահվան տարելից». Հրանտ Բագրատյան
Կարծում եմ՝ այս տարվա սեպտեմբերի 21-ին տոնակատարություններն ու մասսայական միջոցառումներն ավելորդ են, ֆեյսբուքյան իր էջու...