Ուկրաինան՝ Էրդողան-Թրամփ հանդիպման օրակարգում
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև կայանալիք հանդիպման ժամանակ ուկրաինական հակամարտության կարգավորմանն ուղղված նախատեսվող նախաձեռնությունների մասին դեռևս կոնկրետ տեղեկություններ չկան, սակայն թեման կքննարկվի։ Այս մասին «Ռիա Նովոստի»-ին հայտնել է թուրքական դիվանագիտական աղբյուրը։
«Ուկրաինական թեման անպայման կքննարկվի, բայց այս պահին այս ոլորտում կոնկրետ նախաձեռնությունների մասին տեղեկություններ չկան», - նշել է գործակալության աղբյուրը։
Հավելենք՝ Թրամփը նախկինում հաստատել էր՝ Վաշինգտոնում Էրդողանի հետ հանդիպելու իր մտադրությունը։
Նշենք՝ Թուրքիայի առաջնորդն, իր հերթին, հույս էր հայտնել, որ ամերիկացի գործընկերոջ հետ բանակցությունները կնպաստեն տարածաշրջանում ճգնաժամի կարգավորմանը։
Նմանատիպ հոդվածներ
Ընդունված չէ անհեթեթ որոշումներ պարտադրել և «ձեռքերը ոլորել»․ ՀՀ-ում ՌԴ դեսպան
ԲՐԻԿՍ-ն ինքնիշխան պետությունների ակումբ է, որտեղ ընդունված չէ անհեթեթ որոշումներ պարտադրել և «ձեռքերը ոլորել»։ Այս մասին...
Զելենսկին հայտնել է, թե որն է Ուկրաինայի անվտանգության ամուր երաշխիքը
Ուկրաինայի համար անվտանգության ամուր և արդյունավետ երաշխիքները ներառում են Եվրամիության կողմից տրամադրվող երաշխիքները, ի...
«Փաստ». Դեսպանները կզբաղվեն ներքաղաքական հարցերի հղկման գործընթացով
«Փաստ» թերթը գրում է. «Օրերս Վիեննայում կայացել է Եվրոպայում եւ միջազգային ու տարածաշրջանային կազմակերպություններում հավ...
Կան համատեղ ներդրումներ ԱՄՆ-ի հետ TRIPP նախագծի շրջանակներում. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է ընդդիմության պնդումներին, թե հայտարարված գումարները Հայաստանի համար նոր պարտքա...