Զելենսկին հայտնել է, թե որն է Ուկրաինայի անվտանգության ամուր երաշխիքը
Ուկրաինայի համար անվտանգության ամուր և արդյունավետ երաշխիքները ներառում են Եվրամիության կողմից տրամադրվող երաշխիքները, ինչպես նաև երկրի տնտեսական անվտանգության ապահովումն ու Եվրամիությանը անդամակցությունը։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Նիդեռլանդների վարչապետ Դիկ Շոֆի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
Զելենսկին ընդգծել է, որ Ուկրաինան անվտանգության երաշխիքները դիտարկում է որպես միասնական ամբողջություն։ Նրա խոսքով՝ եթե միջազգային գործընկերները պատրաստ են աջակցել Ուկրաինայի անվտանգության երաշխիքներին, ապա Կիևի դիրքորոշումն այն է, որ նրանք պետք է աջակցեն նաև Ուկրաինայի անդամակցությանը Եվրամիությանը։
«Ես չեմ կարող ասել, թե երբ կամ ինչ այլ պայմաններ կարող են լինել, սակայն սա մեր և, ի դեպ, մեր շատ գործընկերների շրջանակային ըմբռնումն է անվտանգության երաշխիքների վերաբերյալ»,- նշել է Ուկրաինայի նախագահը։
Նա հավելել է, որ Եվրամիությանը անդամակցությունը ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական անվտանգության կարևոր բաղադրիչ է Ուկրաինայի համար՝ նպաստելով երկրի կայունությանն ու երկարաժամկետ անվտանգությանը։
Նմանատիպ հոդվածներ
Ռուս գործարարները մտահոգ են Սամվել Կարապետյանի կալանավորման պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանցի գործարարները մտահոգ են Հայաստանում իրենց նախագծերի ապագայի վերաբերյալ՝ Սամվել Կարապետյանի կալանավորման պատճա...
Դատախազը Ռուբեն Վարդանյանի համար ցմահ ազատազրկում է պահանջում
Դատախազը Ռուբեն Վարդանյանի համար ցմահ ազատազրկում է պահանջում:Հիշեցնենք՝ Երեկ Ռուբեն Վարդանյանը հեռախոսազրույց է ու...
Լարված իրավիճակի ֆոնին՝ Գարեգին Բ-ն հանդես է եկել հայտարարությունով
Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, հայրապետական սիրով և օրհնությամբ ողջունում ենք ամենքիդ Մայր աթոռ սուրբ Էջմիածնում։ Այսօր դուք...
Մեր առաքելությունն այս պահին ավարտված է. 10 եպիսկոպոսներ
10 եպիսկոպոսները հայտարարեցին՝ կաթողիկոսի հրաժարականի պահանջով նամակ են հանձնել քարտուղարություն:«Մեր առաքելությունն այս...