Ամոթ է․ սա կլինի ամենահզոր պատասխանը․ Էրողանը՝ Պաղեստին պետության ճանաչման մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Պաղեստինի ճանաչումը այլ պետությունների կողմից տարածաշրջանում օկուպացիայի, շրջափակման և ճնշման դեմ ամենահզոր պատասխանն է։ Նա այս մասին հայտնել է ամերիկյան Newsweek ամսագրին։
«Արդար խաղաղության կարելի է հասնել միայն 1967 թվականի սահմաններում ինքնիշխան պաղեստինյան պետության ստեղծման միջոցով՝ պահպանելով նրա տարածքային ամբողջականությունը և Արևելյան Երուսաղեմում գտնվող մայրաքաղաքը։ Սա կարևոր է Մերձավոր Արևելքում երկարատև խաղաղության և կայունության համար։
Մեր կոչը աշխարհի ազգերին հստակ է. «Ճանաչեք Պաղեստինի պետությունը»։ Պաղեստինի ճանաչումը իսկապես ամենահզոր պատասխանն է օկուպացիային, շրջափակմանը և ճնշմանը։ Մենք շնորհավորում ենք այն երկրներին, որոնք վերջերս հայտարարեցին այս ճակատին իրենց աջակցության մասին և ակնկալում ենք, որ նրանք կպահպանեն իրենց դիրքորոշումը»,- հավելել է Էրդողանը։
Էրդողանը Գազայում կատարվողը անվանել է «ողջ մարդկության համար է ամոթ»։
Նմանատիպ հոդվածներ
Հրադադարը որոշ հատվածներում ուժի մեջ է, որոշ հատվածներում փորձում է ճեղքել ՊԲ-ի պաշտպանական համակարգը. Դավիթ Բաբայան
Արցախի հանրապետության նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց. «Կան ուղղություններ, որտե...
Ի՞ նչ է պատրաստվում անել ԼՀԿ-ն` ընտրվելու դեպքում. Գևորգ Գորգիսյան
Ընտրապայքարում հաջողության հասնելու դեպքում «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը նախատեսում է ընդլայնել նախագահի և խորհրդ...
ՀՀ քննչական կոմիտեն մարտական նռնակ է հայտնաբերել պատերազմների մասնակցի տանը. ՀՅԴ
ՀՀ քննչական կոմիտեն մարտական նռնակ է հայտնաբերել 2016 և 2020 թթ. պատերազմների, ինչպես նաև 2022 թ. Ջերմուկի ռազմական գործ...
«Իմ կուսակցությունում Լիլի Մորտո չկա և հետո սա կուսակցություն է». Տիգրան Արզաքանցյան
Ես չեմ ճանաչում իրեն, իմ կուսակցությունում էլ նման մարդ չկա։ Անդրադառնալով «Ուժը Հայրենյաց» կուսակցության ցուցակով Երևան...