ՀՀ քննչական կոմիտեն մարտական նռնակ է հայտնաբերել պատերազմների մասնակցի տանը. ՀՅԴ
ՀՀ քննչական կոմիտեն մարտական նռնակ է հայտնաբերել 2016 և 2020 թթ. պատերազմների, ինչպես նաև 2022 թ. Ջերմուկի ռազմական գործողությունների մասնակցի տանը։ Այս մասին հայտնում է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը։
Ավելի վաղ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հանրային կապերի գրասենյակը հրապարակել էր նռնականման առարկայի լուսանկար՝ հիշեցնելով, որ այն նախատեսված է սթրայքբոլ հայտնի տակտիկական, սպորտային խաղի համար, ու շեշտել, որ այսօր դաշնակցականների տների խուզարկության արդյունքում որևէ ապօրինի առարկա չի հայտնաբերվել։ Քննչական կոմիտեն հակադարձել էր` հայտարարելով, որ կատարված խուզարկությունների ընթացքում առգրավված նռնակը «Ֆ1» տեսակի մարտական նռնակ է, ռազմամթերք են նաև 2 էլեկտրական անդրապայթիչները (դետոնատորները)։
«Պատերազմների մասնակցի շահերի պաշտպանությանը փաստաբան ներգրավված չի եղել, և հնարավոր չի եղել ապահովել քննչական գործողությունների օրինական ընթացքը, նրա տանը հայտնաբերվել է մեկ նռնակ, որով ակնհայտ է` անհնար է իրականացնել ձերբակալված անձանց վերագրվող ահաբեկչական գործողությունները»,– ասված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք` առավոտյան խուզարկություններ են իրականացվել դաշնակցականների տներում, որից հետո 7 անձ ձերբակալվել է և տարվել ՀՀ քննչական կոմիտե։
Նմանատիպ հոդվածներ
Խուզարկվում են ՀՅԴ անդամների տները
Վաղ առավոտից Քննչականն ու ԱԱԾ դիմակավորված խումբը ներխուժել են ՀՅԴ անդամների տներ։ Այս մասին հյատում է ՀՅԴ Հա...
Կմնամ հանձնառու, գալու Հայրենիք՝ ստեղծված ծանր իրավիճակից Հայաստանը դուրս բերելու․ Արամ Ա կաթողիկոս
Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսը հայտարարություն է տարածել․ «Ամո՛թ է, հազա՜ր ամոթ, մեր սիրելի Հայրենիքի՝ Հայաստանի կյան...
Հիսուս Քրիստոսի տունը զավթված է հակաքրիստոս, շնաբարո մի խմբակի կողմից․ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Բոլոր բանավեճերից անդին, այս ընթացքում բացահայտվեց ամենակ...
Պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հայտարարվել
«Միջնորդում եմ՝ տալ համաձայնություն Ազգային ժողովի 8-րդ գումարման պատգամավոր Արթուր Լավրենտի Սարգսյանի նկատմամբ հանրային...