Ի՞ նչ է պատրաստվում անել ԼՀԿ-ն` ընտրվելու դեպքում. Գևորգ Գորգիսյան
Ընտրապայքարում հաջողության հասնելու դեպքում «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը նախատեսում է ընդլայնել նախագահի և խորհրդարանի լիազորությունները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասացին կուսակցության ցուցակի անդամները Աջափնյակ համայնքում քարոզարշավի շրջանակում լրագրողների հետ զրույցում:
«Լուսավոր Հայաստանը» քարոզարշավին մասնակցում է «Կա այլընտրանք, քվեարկիր» յուրահատուկ կարգախոսով` համախմբելու, ազգային համերաշխություն ձևավորելու, ազգային համերաշխության կառավարություն ձևավորելու և համատեղ ուժերով երկիրն այս իրավիճակից հանելու համար»,- ասաց Գևորգ Գորգիսյանը:
Անդրադառնալով ծրագրի դրույթներից մեկին, որով ԼՀԿ-ն հաջողության հասնելու դեպքում նախատեսում է ընդլայնել նախագահի և խորհրդարանի լիազորությունները՝ Գորգիսյանն ասաց. «Մենք հիմա ունենք սուպերվարչապետական համակարգ, ինչը բերել է նրան, որ կա վարչապետ՝ չփոխզսպված մեխանիզմներով, գրեթե բացարձակ իշխանությամբ: Խոսքը վարչապետից լիազորությունների մի մասը վերցնելու և նախագահին ու ԱԺ-ին տալու մասին է, որպեսզի ունենանք ավելի հավասարակշռված համակարգ, և մի անձից կախված չլինի երկրի ճակատագիրը»:
Անդրադառնալով անվտանգային հարցերի լուծմանը՝ Գորգիսյանը նկատեց, որ որևէ լուրջ խնդիր հնարավոր չէ լուծել պառակտվածության պայմաններում: «Մենք տեսնում ենք, թե ինչ մակարդակի է հասել քարոզարշավը, իրար ոտք ջարդել, ծեծել են խոստանում, իրար անպատվում, հայհոյում են, առաջին հերթին պետք է կարողանանք սա վերացնել: «Լուսավոր Հայաստանն» ամեն ինչ անելու է, որ համերաշխություն լինի, և համատեղ ուժերով կարողանանք առաջ շարժվել »,- ասաց նա ու հավելեց, որ հակառակ դեպքում, եթե ԼՀԿ-ն չունենա բավարար լծակ՝ զսպելու երկու կողմերից եկող լարվածությունը, շատ հնարավոր է, որ հունիսի 20-ից հետո լինեն բախումներ:
Անի Սամսոնյանն էլ հավելեց, որ անվտանգության կարևոր բաղադրիչը ԼՀԿ-ի համար պետական սահմանի պաշտպանությունն է: ԼՀԿ-ի պատկերացմամբ՝ պետական սահմանի պաշտպանությունը պետք է իրականացնեն ոչ թե ժամկետային զինծառայողները, այլ՝ պրոֆեսիոնալ պայմանագրայինները:
«Եվ ամբողջ սահմանը պետք է կահավորվի ժամանակակից հատուկ ինժեներատեխնիկական սարքավորումներով, որպեսզի չբարձրանա հարցը, թե արդյոք Հայաստանն ունի՞ այդքան ռեսուրս, զինվոր, որ կարողանա պատերազմից հետո նոր ձևավորված սահմանը պաշտպանել»,- ասաց նա:
Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են հունիսի 20-ին: Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է հունիսի 7-ին, կտևի մինչև հունիսի 18-ը:
Նմանատիպ հոդվածներ
Հատուկ վարժանքն այս տարի կանցկացվի Հայաստանում. ՀԱՊԿ մամուլի քարտուղար
ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովն այսօր լրագրողներին հայտնել է, որ «Ամպրոպ-2021» հատուկ վարժանքն այս տարի կան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որդուս տալիս եմ բոլոր գերիների դիմաց, Ալիևին պաշտոնապես ասում եմ. Նիկոլ Փաշինյան
Համաձայն եմ, Ալիևին էլ պաշտոնապես ասում եմ՝ որդուս տալիս եմ բոլոր գերիներ դիմաց: Այս մասին այսօր ապարանցիների հետ հանդիպ...
Քիչ առաջ Գեղարքունիքում հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը հրապարակեց խոստացված ձայնագրությունը. Աշոտյան
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է` Հասարակությունը սպասում է այսօր խոստացած բացահայտումներին: Անցավ Ս...
Փաշինյանը Գյումրիում է, դիպուկահարները՝ Գյումրու քաղաքապետարանի տանիքին. 168.am
Վարչապետի պաշտոնակատար, «ՔՊ»-ի վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը քարոզարշավ է անցկացնում Շիրակի մարզում։ Նա այս պահին Գ...