Գևորգ Պապոյանը հրավիրվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հրավիրվել է Միացյալ Նահանգներ ինչ–որ հարցեր, այդ թվում՝ «Թրամփի ուղի» նախագծի հետ կապված մանրամասները քննարկելու։ Այս մասին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության համագումարից հետո ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Գևորգ Պապոյանը։
Հարցին, թե հայ-թուրքական սահմանի բացման դեպքում ինչ տնտեսական էֆեկտ կլինի Պապոյանը պատասխանել է․
«Հայաստանի ամենամեծ օգուտը լինելու է Միջերկրական ծովին հասանելիությունը»,- ասել է նա:
Հիշեցնենք՝ օգոստոսի 8-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱՄՆ նախագահը ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել էին հռչակագիր, որը վերաբերում է միջազգային բարեկեցության և խաղաղության Թրամփի ուղուն։
Հայաստանն աշխատելու է Ամերիկայի Միացյալ Նահանգների և փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» («Trump Route for International Peace and Prosperity» (TRIPP)) հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով։
Նմանատիպ հոդվածներ
Ուզում եմ «սյուրպրիզ» լինի. նախարարը անակնկալ ունի աշակերտների համար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է շրջել խանութներում՝ ծանոթանալով առևտրին ու խանութներում տիրող իրավիճակին:Վարչա...
ԱՄՆ-ն պետք է առաջին քայլը անի Ռուսաստանի հետ հարաբերությունները վերականգնելու համար․ Լավրով
Ռուսաստանը բաց է ԱՄՆ-ի հետ քաղաքական երկխոսությունը վերականգնելու համար։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարե...
Ինչ է ասել Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության ղեկավար. Վահրամ Ղահրամանյանը մանրամասնում է
ԼՂՀ Շուշիի շրջանի նախկին դատախազ Վահրամ Ղահրամանյանը Radar Armenia-ի հետ զրույցում մանրամասներ է հայտնել Ղարաբաղում ռուս...
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ Կադաստրի կոմիտեի ղեկավար
Հանրապետությունում ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել, դրանք հաշվառելու գործընթացը սկսվում է հունվարի 20-...