Ինչ է ասել Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության ղեկավար. Վահրամ Ղահրամանյանը մանրամասնում է
ԼՂՀ Շուշիի շրջանի նախկին դատախազ Վահրամ Ղահրամանյանը Radar Armenia-ի հետ զրույցում մանրամասներ է հայտնել Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության ղեկավար, գեներալ մայոր Անդրեյ Վոլկովի և արտախորհրդարանական ուժերի և ՀԿ-ների ներկայացուցիչների հետ հանդիպումից։
Նրա խոսքով՝ Վոլկովը հավաստացրել է, որ կկարգավորվեն առաջացած խնդիրները. «Մենք ներկայացրինք մեր մտահոգությունները՝ նշելով, որ ռուս խաղաղապահները պարտավոր են պահպանել արցախահայերի անվտանգությունը։ Ռուս գեներալը մեզ ասաց, որ խաղաղապահների լիազորությունների շրջանակը մեծ չէ։ Հետո ասացին, որ իրենց վերադասին զեկուցել են, որ ադրբեջանցիները կոպտորեն խախտել են 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթները»։
Ըստ Ղահրամանյանի՝ խաղաղապահ առաքելության ղեկավարը խոստացել է, որ իրենք կկանխեն նման միջադեպերը և ավելի ինտենսիվ ծառայություն կիրականացնեն։
Հանդիպման ժամանակ գեներալը տեղեկացրել է, որ ռուս խաղաղապահների լիազորությունները մեծացնելու համար արդեն դիմում է ներկայացվել վերադասին։
Վահրամ Ղահրամանյանը նշել է՝ հանդիպմանը Բերձորից և շրջակա գյուղերից մարդկանց տարհանելու հարց չի քննարկվել։ Ինչ վերաբերում է Լաչինում այլընտրանքային ճանապարհին, Վոլկովն ասել է, որ այն պետք է գործի մեկուկես ամիս անց, և այն երկու կողմից վերահսկելու են ռուս խաղաղապահները։
Հիշեցնենք՝ Արցախում ռուսական խաղաղապահ առաքելության ղեկավար, գեներալ մայոր Անդրեյ Վոլկովը հանդիպել է Արցախի արտախորհրդարանական ուժերի և ՀԿ-ների ներկայացուցիչների հետ։
Նմանատիպ հոդվածներ
Բերձորի միջանցքի տարածքում մարտեր են ընթանում․ Baghramyan26
Արցախի Բերձորի (Լաչին) միջանցքի տարածքում մարտեր են ընթանում։ Ադրբեջանական զինուժը մոտեցել է Եղցահող գյուղին և փորձում է...
Արցախում տիրող իրավիճակի մասին. ՊԲ-ն նոր հայտարարություն է տարածել
ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, ըստ որի` ԱՀ...
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել
ՊՆ-ը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակո...
Պարզաբանում՝ մասնակի զորահավաքի վերաբերյալ
Արցախի տեղեկատվական շտաբը, հաշվի առնելով մասնակի զորահավաքի վերաբերյալ հանրության շրջանում առաջացած տարաբնույթ քննարկում...