ԱՄՆ-ն պետք է առաջին քայլը անի Ռուսաստանի հետ հարաբերությունները վերականգնելու համար․ Լավրով
Ռուսաստանը բաց է ԱՄՆ-ի հետ քաղաքական երկխոսությունը վերականգնելու համար։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Ինչ վերաբերում է ռուս-ամերիկյան հարաբերությունների հեռանկարին, եթե ԱՄՆ-ը պատրաստ է, մենք բաց ենք Վաշինգտոնի կողմից ընդհատված քաղաքական երկխոսության վերականգնման համար», – ասել է Լավրովը։
Միաժամանակ Լավրովը նշել է, որ Վաշինգտոնը պետք է անի առաջին քայլը։
«Միգուցե ինչ-որ մեկը դեռևս ինչ-որ պատրանքներ ունի, ես դրանք վաղուց չունեմ, դատեք ինքներդ, նույնիսկ եթե ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը փորձի վերականգնել երկկողմ կապերը, նա ստիպված կլինի լողալ ալիքի դեմ՝ հաշվի առնելով ԱՄՆ-ում առկա է երկկուսակցական կոնսենսուս Ռուսաստանին զսպելու հարցում, այդ թվում՝ Կիևի նեոնացիստական ռեժիմին աջակցելու միջոցով։
Այսպիսով, մենք կտեսնենք, եթե ամերիկացիները հաշվի առնեն մեր շահերը, ապա երկխոսությունը հետզհետե կվերականգնվի, եթե դա հաշվի չառնեն, ապա ամեն ինչ կմնա այնպես, ինչպես կա»,- նշել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։
Նմանատիպ հոդվածներ
Կարեն Գիլոյանը՝ իր հրաժարականի մասին
Հրաժարականի դիմում դեռ չեմ ներկայացրել: Վերջնական որոշումը կկայացնեմ դեկտեմբերի 30-ին: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի...
«Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 12,5 տոկոսը փոխանցվեց ՀՀ կառավարությանը
Այսօր ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել պայմանագրի ստորագրման արարողությունը. ՀՀ կառավարության կողմից ստոր...
Սիրիայի նոր ղեկավարը՝ Ռուսաստանի մասին
Սիրիայի նոր իշխանությունները Բաշար Ասադի տապալումից հետո չեն ցանկանում փչացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ: Այդ մա...
Էդմոն Մարուքյանը` գույքահարկի նոր դրույքաչափերի մասին
«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի գրառումը. «Այս օրերին լայնորեն քննարկվում և քննադատվում են գո...