Հայաստանը հավատարիմ է տարածաշրջանային կապակցվածության օրակարգին․ փոխվարչապետ
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը հանդես են եկել հայտարարություններով.
Վերջին տարիներին Հայաստան-ԵՄ հարաբերությունները նոր որակ և խորություն են ձեռք բերել։ Գոհունակությամբ արձանագրում ենք, որ մեր երկկողմ հարաբերությունների օրակարգը համալրվել է նոր, կարևոր բաղադրիչներով՝ այդ թվում քաղաքական և անվտանգության երկխոսության մեկնարկով։ Դրա վառ ապացույցն է մեր գործընկերության նոր օրակարգի շուրջ ձեռք բերված քաղաքական համաձայնությունը։ Այս մասին է հայտարարել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Հայաստանը հավատարիմ է տարածաշրջանային կապակցվածության օրակարգին։ Վաշինգտոնում և Բրյուսելում կայացած բարձր մակարդակի հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ ներառյալ Խաղաղության համաձայնագրի նախաստորագրումն ու Հռչակագիրը, մեզ նոր հնարավորություններ են տալիս ենթակառուցվածքների ապաշրջափակման, Խաղաղության խաչմերուկ նախաձեռնության և TRIPP նախագծի առաջմղման համար։
Այս նախաձեռնությունները միմյանց փոխլրացնող են և, մեր կարծիքով, ներդաշնակ՝ ԵՄ «Գլոբալ դարպաս» ռազմավարության հետ։ Այդ առումով այսօր երկուստեք կարևորեցինք ԵՄ աջակցությունը՝ միտված տարածաշրջանի կայուն զարգացմանը: Արձագրեցինք նաև, որ երկկողմ հարաբերությունների առանցքային բաղադրիչներից է վիզաների ազատականացման գործընթացը։ Գոհունակությամբ ընդգծեցինք այս ուղղությամբ մինչ օրս գրանցած առաջընթացը։ Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կունենանք շոշափելի ձեռքբերումներ։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը դառնում է աշխարհաքաղաքական մանրադրամ․ Կարասին
«Ռուսաստանը ուշադիր է Հայաստանի բոլոր հայտարարությունների նկատմամբ»: Այս մասին հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի միջազգայ...
Օդային հարձակման տագնապի ռեժիմ՝ Ուկրաինայի ողջ տարածքում
Ուկրաինայի թվային վերափոխման նախարարության առցանց քարտեզի տվյալների համաձայն՝ ամբողջ Ուկրաինայում հայտարարվել է օդային հ...
Վաշինգտոնում ՌԴ դեսպանատան պատասխանը` ԱՄՆ-ից հնչող պատժամիջոցների սպառնալիքներին
Ռուսաստանը չի պատրաստվում հետ քաշվել ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների սպառնալիքների պատճառով, որոնք հանդես են գալիս երկ...
Մինսկում մեկնարկել են ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարների խորհրդի միջոցառումները
Մինսկում մեկնարկել են ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարների խորհրդի միջոցառումները։ ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների նիստին...