Հայաստանը դառնում է աշխարհաքաղաքական մանրադրամ․ Կարասին
«Ռուսաստանը ուշադիր է Հայաստանի բոլոր հայտարարությունների նկատմամբ»: Այս մասին հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարաբերությունների կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինը:
«Lenta.ru»-ի հետ զրույցում նա մեկնաբանել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունը ԱՄՆ-ի և Եվրոպական միության հետ գործընկերության վերաբերյալ։
«Ես կարծում եմ, որ Հայաստանը դառնում է աշխարհաքաղաքական մանրադրամ Միացյալ Նահանգների և Արևմուտքի կողմից՝ բառի լայն իմաստով, Ռուսաստանի հետ առճակատման համատեքստում։ Դա շատ վտանգավոր է և կարող է, ի դեպ, շատ կոնկրետ վնաս հասցնել ոչ միայն Երևանի և Մոսկվայի կապերին, այլև տարածաշրջանային և համաշխարհային գործերում Հայաստանի ազդեցությանը, հեռանկարներին։ Դա չհասկանալը շատ վտանգավոր մոլորություն է», - հայտարարել է Կարասինը լրատվամիջոցի հետ զրույցում։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը իզուր է իրեն համեմատում ԵՄ-ի հետ․ Զախարովա
Հայաստանի ներկայիս իշխանություններն իզուր են համեմատում դարավոր պատմություն ունեցող հայկական հնագույն քաղաքակրթությունը...
Հայաստանը կարող է հայտնվել կոտրած տաշտակի առաջ․ ՌԴ ԱԳՆ
Հայաստանը կարող է հայտնվել կոտրած տաշտակի առաջ, եթե հավատա Եվրամիության ընդհանուր շուկա մուտք գործելու վերաբերյալ Եվրամի...
«Նման բաները չեն կարող քաղաքական դիվիդենտներ բերել»․ Ալեն Սիմոնյանը քարտեզ է հրապարակել
Տելեգրամի իր էջում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը գրել է. «Գնում և սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին համոզում են, թե ինչ-ո...
Պուտինին զարմացրել է Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելու` Փաշինյանի որոշումը. Լավրով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շատ զարմացած էր, որ Փաշինյանը Պրահայում Լեռնային Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի մաս: Այս մասին...