Դեռ ժամանակը չէ Պուտինից Ուկրաինայի հարցով նման բան խնդրել. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ներկա պահին դեռ վաղ է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին դիմել Ուկրաինայում հրադադար հաստատելու հարցով: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը։
«Մեծ Բրիտանիայից ԱՄՆ վերադառնալիս նախագահական ինքնաթիռում լրագրողները հարց են ուղղել Թրամփին՝ արդյոք ժամանակը չէ նորից Պուտինին խնդրել հրադադար հաստատել։«Ինձ չի թվում, թե հիմա ժամանակն է։ Բայց ճիշտ ժամանակին, եթե ստիպված լինեմ դա անել, դա խիստ կլինի», - ասել է Թրամփը։
Անդրադառնալով իր այն պնդմանը, որ եվրոպական երկրները չպետք է նավթ գնեն Ռուսաստանից, Թրամփը նշել է, որ Մեծ Բրիտանիան ռուսական էներգակիրներ գնող երկրներից չէ, և վարչապետ Քիր Սթարմերը համաձայն է, որ դաշնակիցները «պետք է դադարեն նավթ գնել Ռուսաստանից»։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի կառավարության որոշումը կուսումնասիրենք. ԵՄ դեսպան
«Մենք տեղեկացել ենք այդ որոշման մասին և պատրաստվում եք ուսումնասիրել այն», - «Ազատության» հարցին, թե ինչպե՞ս են գնահատու...
Ղարաբաղի հարցը ինչպես Ադբեջանի, այնպես էլ մեր հարցն է․ Էրդողանը՝ Բաքվում
Մեր ամենամեծ ցանկությունն է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծումը Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականությա...
Ադրբեջանը կոչ է արել Ֆրանսիային` հարգել քաղաքացիների իրավունքները
Ադրբեջանը, Ֆրանսիայում զանգվածային ցույցերի ֆոնին, դիմել է այդ երկրի իշխանություններին՝ կոչ անելով հարգել քաղաքացին...
Սերբիան և Եգիպտոսը համատեղ զորավարժություններ կանցկացնեն
Սերբիան և Եգիպտոսը շուտով համատեղ զորավարժություններ կանցկացնեն, հիմնականում՝ հատուկ նշանակության ջոկատների, հայտարարել...