Ադրբեջանը կոչ է արել Ֆրանսիային` հարգել քաղաքացիների իրավունքները
Ադրբեջանը, Ֆրանսիայում զանգվածային ցույցերի ֆոնին, դիմել է այդ երկրի իշխանություններին՝ կոչ անելով հարգել քաղաքացիների սահմանադրական իրավունքները, մասնավորապես՝ մտքի և հավաքների ազատությունը, ինչպես նաև խաղաղ բողոքի ակցիաների իրավունքը:
Ինչպես հաղորդում է interfax.az-ը, այս մասին ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն՝ ի պատասխան Ֆրանսիայում տեղի ունեցող բողոքի ցույցերի մասին տեղական մամուլի հարցին։
«Կարծում ենք, որ Եվրոպայի խորհուրդը և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները պետք է հետաքննեն Ֆրանսիայում ծայրահեղ բռնության դեպքերը և պահանջեն համապատասխան միջոցներ ձեռնարկել այս երկրի պարտավորությունների շրջանակում», - ասել է Հաջիզադեն։
Քաղաքացիների իրավունքը հարգել կոչ անող երկիրը` Ադրբեջանը, արդեն մի քանի օր է ոստիկանության կոշտ միջոցների գործադրմամբ ցրում է իր երկրի քաղաքացիների բողոքի ակցիան, որոնք ջուր են խնդրում պատկան մարմիններից: Նրանք չեն խնայում նաև անչափահասներին:
Հիշենենք, որ Ֆրանսիան մարտի 16-ին օրենք է ընդունել կենսաթոշակային տարիքը 62-ից 64-ի բարձրացնելու մասին։ Փաստաթուղթը հաստատվել է խորհրդարանում առանց քվեարկության: Սա էլ պատճառ է դարձել երկրում բողոքի ցույցեր սկսելու:
Նմանատիպ հոդվածներ
Շատ հայեր կարծում են, որ Ադրբեջանը կհարձակվի գարնանը. ԵՄ առաքելության ղեկավար
Գերմանական «Deutsche Welle» հրատարակությունն անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերությունների խնդրին։ Ըստ կայքի հոդվածի...
Ակնկալում ենք Դատարանի որոշման անհապաղ իրականացումը՝ Ադրբեջանի դեմ պատժամիջոցներով. Սիմոնյանը` Բունդեսթագի նախագահին
Գերմանիայի Դաշնային Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը...
Ադրբեջանը զինված ստորաբաժանում է տեղակայել Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի սկզբնամասում. bagramyan26
Ադրբեջանը զինված ստորաբաժանում է տեղակայել Լաչինի միջանցքով անցնող Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի սկզբնամասում՝ Հայաստանի հ...
Շնորհակալություն ԱՄՆ-ին և մյուս գործընկերներին, որ օգնեցին մեզ կանգնեցնել Ադրբեջանի՝ ՀՀ տարածք հետագա ներխուժումը. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Հանուն Ժողովրդավարության երկրորդ գագաթնաժողովի պաշտոնական բացման լիագումար նի...