Ստյոպա Սաֆարյանը մտնում է քաղաքականություն. «Ժողովուրդ»
Եվրոպական ուղղվածությամբ ուժերը արդեն սկսել են դիրքավորվել եւ վերադիրքավորվել 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ։ Գյումրիում կրած աղմկոտ պարտությունը, երբ «Եվրադաշինքը» երեք կուսակցությունների միասնական մասնակցությամբ չկարողացավ հաղթահարել շեմը եւ ավագանու կազմում մնաց առանց մանդատի, նոր վերադասավորումների դուռ է բացել։ Գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Նոր դերակատարների առաջին շարքում են իրավապաշտպան Նինա Կարապետյանցն ու Գարեգին Միսկարյանը, ովքեր արդեն հրապարակային կերպով հայտարարել են քաղաքականություն մտնելու մասին։ Նրանց քայլը դիտարկվում է որպես եվրոպական թեւի թարմ ուժի հայտ։
Օրաթերթի տեղեկություններով, 2026 թվականի ընտրություններին մասնակցելու մտադրություն ունի նաեւ հանրային կյանքում հայտնի եւս մեկ գործիչ։ Խոսքը Հանրային խորհրդի նախկին նախագահ, Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր Ստյոպա Սաֆարյանի մասին է։ Ինքը՝ Ստյոպա Սաֆարյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում չի հերքել տեղեկությունը՝ ասելով. «Նման զրույցներ ու քննարկումներ մեր մեծ թիմի (որի մեջ մտնում են թե՛ ինստիտուտի իմ ընկերները, թե՛ բարեկամները, գործընկերներն ու աջակիցները) ներսում արդեն 4 եւ ավելի տարի է առկա են։ Ավելի ստույգ՝ հենց նույն 2021 թվականի արտախորհրդարանական ընտրություններից հետո։ Ո՛չ կարող ենք բացառել նման նախաձեռնությամբ հանդես գալը, ո՛չ հաստատել, քանի դեռ վերջնական որոշում չկա։ Այս թեմայով որեւէ նորություն լինելու դեպքում, անշուշտ, հանրությունը կտեղեկացվի։ Այս պահին այլ մանրամասներ ու մեկնաբանություններ չեն կարող տրվել»։
Այսպիսով՝ ընտրություններից դեռ ավելի քան մեկուկես տարի առաջ արդեն նկատելի է, որ եվրոպական, Արեւմտյան ուղղվածությամբ ուժերի դաշտը ձեւավորվում է նոր դեմքերով ու նոր հավակնություններով»։
Նմանատիպ հոդվածներ
Ես, Պուտինն ու Նազարբաեւը Փաշինյանին մեկ հարց տվեցինք. Լուկաշենկո
«Խայտառակություն է, երբ մենք չենք կարողանում ընտրել ՀԱՊԿ գլխավոր պաշտոնյային», – այս խոսքերով Բելառուսի նախագահ Ալեքսանդ...
Կիևում արտակարգ էլեկտրաէներգիայի անջատումներ են հայտարարվել
Ուկրաինայի DTEK էներգետիկ ընկերությունը հայտարարել է, որ Կիևում և Կիևի մարզում արտակարգ էլեկտրաէներգիայի անջատումներ են...
«Պուտինը կարող է հաղթել, և մենք չգիտենք, թե որտեղ կանգ կառնի». Լեհաստանի նախագահ
Ռուսաստանը կարող է հաղթել պատերազմում, եթե արևմտյան երկրները շտապ ռազմական օգնություն չցուցաբերեն Ուկրաինային։ Այս մասին...
Ինձ հետ կատարվածը համարում եմ բռնի արտաքսում. Իլյա Յաշին
Քաղաքական գործիչ Իլյա Յաշինը, ով ազատվել էր Ռուսաստանի գաղութից Ռուսաստանի Դաշնության և Արևմուտքի միջև գերիների փոխանակմ...