Ինձ հետ կատարվածը համարում եմ բռնի արտաքսում. Իլյա Յաշին
Քաղաքական գործիչ Իլյա Յաշինը, ով ազատվել էր Ռուսաստանի գաղութից Ռուսաստանի Դաշնության և Արևմուտքի միջև գերիների փոխանակման արդյունքում, գրավոր հայտարարություն է տարածել փոխանակումից հրաժարվելու մասին։ Այս մասին նա հայտարարել է Բոննում Deutsche Welle-ի խմբագրությունում կայացած մամուլի ասուլիսում։
«Ինձ հետ կատարվածը փոխանակում չեմ համարում. Ես դա համարում եմ անօրինական արտաքսում Ռուսաստանից՝ իմ կամքին հակառակ։
Կասեմ` ինչպես կա։ Այն, ինչ ես հիմա ամենաշատն եմ ուզում, վերադառնալն է: Իմ առաջին ցանկությունն էր անմիջապես գնալ օդանավակայան, տոմս վերցնել ու վերադառնալ Ռուսաստան։ Նրանք ինձ հասկացրին, որ իմ վերադարձը կբացառի ցանկացած փոխանակում ապագայում»,- ասել է նա։
Ըստ Յաշինի՝ փոխանակման ցուցակում են եղել նաև Մոսկվայի մունիցիպալ նախկին պատգամավոր Ալեքսեյ Գորինովը և Navalny Live-ի նախկին տեխնիկական տնօրեն Դանիել Խոլոդնին, սակայն նրանց «վերջին պահին հանել են ցուցակից»։
Քաղաքական գործիչը հաստատել է նաև մեկ այլ նախկին քաղբանտարկյալի՝ ասուլիսին մասնակցող Վլադիմիր Կարա-Մուրզայի հայտարարությունը, թե իրենք հրաժարվել են Վլադիմիր Պուտինին ուղղված ներման խնդրագրեր գրել։
Քաղաքական գործիչներ Իլյա Յաշինը, Վլադիմիր Կարա-Մուրզան և Անդրեյ Պիվովարովը ազատ են արձակվել ռուսական գաղութներից օգոստոսի 1-ին Ռուսաստանի և արևմտյան երկրների միջև տեղի ունեցած գերիների փոխանակման արդյունքում։
Ռուսաստանը Գերմանիային և ԱՄՆ-ին է հանձնել 16 բանտարկյալների՝ ընդունելով ութ ռուսների, ովքեր մեղադրվում կամ դատապարտվել են արևմտյան երկրներում լրտեսության, ռուսական հետախուզական ծառայությունների հետ համագործակցության և կիբերհանցագործությունների համար:
Նմանատիպ հոդվածներ
ՊԲ վերջին հրամանատարը` ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանի խորհրդական. «Ժողովուրդ»
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրաման...
Ռուսաստանում սպանության կազմակերպման կասկածանքով կալանավորվել է սենատոր Դմիտրի Սավելևը
ՌԴ-ում դատարանը կալանավորել է սպանության մեջ կասկածվող ռուս սենատոր Դմիտրի Սավելևին։ Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական...
Փոխանակմամբ ազատ արձակված Վլադիմիր Կարա-Մուրզան Պուտինի մեղադրել է Նավալնիի և Նեմցովի սպանությունների մեջ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անձնական պատասխանատվություն է կրում քաղաքական գործիչներ Ալեքսեյ Նավալնիի և Բորիս Նեմցովի սպա...
Դոնալդ Թրամփը Քամալա Հարիսի հետ բանավիճելու անհրաժեշտություն չի տեսնում
ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը չի կարծում, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում իր մրցակից Քամալա Հարիսի հետ բանավե...