Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմն առաջընթաց ունի ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը բարելավել է դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում:
ՖԻՖԱ-ն հրապարակել է վարկանիշային նոր աղյուսակը, որտեղ Հայաստանի հավաքականը 103-րդ տեղում է: Նախորդ աղյուսակի համեմատ` Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը առաջադիմել է 2 հորիզոնականով:
Դասակարգման աղյուսակի առաջատարը փոփոխվել է: Աշխարհի գործող չեմպիոն Արգենտինայի հավաքականը այժմ միայն 3-րդն է, իսկ առաջատարը Իսպանիան է: Երկրորդ տեղում Ֆրանսիան է: Լավագույն 10-ի մեջ են նաև Անգլիան, Պորտուգալիան, Բրազիլիան, Նիդեռլանդները, Բելգիան, Խորվաթիան, Իտալիան:
1․ Իսպանիա - 1875.37
2. Ֆրանսիա - 1870.92
3. Արգենտինա - 1870.32
4. Անգլիա - 1820.4 4
5. Պորտուգալիա - 1779.55
6. Բրազիլիա - 1761.6
7. Նիդերլանդներ - 1754.17
8. Բելգիա - 1739.54
9. Խորվաթիա - 1714.2
10. Իտալիա - 1710.06
41. Հունգարիա - 1492.18
61. Իռլանդիա - 1397.52
103. ՀԱՅԱՍՏԱՆ - 1219.55
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ազգությամբ հայ Խաչանովը հաղթանակ տարավ. ավստրալացի թենիսիստը զայրույթից կոտրեց ռակետները
Ռուսաստանցի հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովն իր պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում առաջին անգամ դուրս է եկել ԱՄՆ-ի բաց...
Հայաստանի ազգային հավաքականն առաջադիմել է 7 հորիզոնականով. ՖԻՖԱ վարկանիշային աղյուսակ
ՖԻՖԱ-ն այսօր՝ հունիսի 29-ին, հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման վարկանիշային աղյուսակը։ Հայաստանի ազգային հա...
Ըմբշամարտի ԵԱ․ պայքարը սկսում է Արթուր Ալեքսանյանը, ՀՀ-ն ունի ևս 4 ներկայացուցիչ
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության երկրորդ մրցումային օրը փ...
Սկանդալ. Վարդան Մինասյանը հրաժարվել է սեղմել ոմանց ձեռքը. ՀՖՖ-ն որոշել է զրկել մարզչությունից․ 168
Մայիսի 12-ին, «Արարատ-Արմենիան» Հայաստանի գավաթի եզրափակչում հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում հաղթել էր «Ուրարտուին» և...