Այս դահլիճում որոշումներ ենք կայացրել և երկու ատոմակայան ենք ստեղծել, ընդ որում, վերջին յոթ տարում. Փաշինյան
Այսօր մենք ունենք 850 մեգավատ տեղադրված արևային կայաններ: Այս մասին կառավարության նիստում հայտարարել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը:
«Պետք է գտնել ձևերը մեր արտադրած էլեկտրային էներգիան արտահանելու: Էլ չեմ ասում՝ էլեկտրաէներգիայի առատությունը մեր երկրում պետք է նաև ներդրումային որոշակի հետաքրքրություն առաջացնի, մասնավորապես, բարձր տեխնոլոգիաների ոլորտում։ Օրինակ՝ արհեստական բանականությունը, կրիպտոարժույթները և այլն, ահռելի ծավալի էլեկտրաէներգիա են սպառում, սովորականից, խելքից դուրս էլեկտրաէներգիա են սպառում»,- ասել է վարչապետը:
Փաշինյանը հավելել է, որ մտավախություններ կան, բայց մենք արևային էներգիայի ոլորտի զարգացումը պետք է չկասեցնենք, չդանդաղեցնենք:
«Մենք պետք է թողնենք ինքը զարգանա, մենք պետք է հասնենք իր հետևից, մեր տեխնոլոգիական լուծումներով և այլն: Հասկանում եմ, որ շատ բարդ է, բայց սա լրջագույն տնտեսական, էներգետիկ անվտանգության, այդ թվում մեր պետական անվտանգության և պետական անկախության խնդիր է: Պետք է հետևողականորեն գնանք այս ճանապարհով, էլ չեմ ասում, որ ակնհայտ է, որ ապագան դա է: Մենք ամբողջությամբ մեր ռեսուրսով արտադրված հոսանքով կարողանում ենք մեր ամբողջ ներքին կարիքները ապահովել, հասկանո՞ւմ եք` ինչ ռազմավարական խնդիր ենք լուծել»,- պնդել է նա:
Նրա խոսքով՝ պետք է սովորենք դա կառավարել:
«Մենք պետք է գտնենք լուծումներ, վարչական, տեխնիկական և քաղաքական լուծումներ: Ասում եմ՝ սա շատ լուրջ ռեսուրս է: Այսինքն, մենք բացի ատոմակայանից, երկու ատոմակայան ենք այս ընթացքում ստեղծել, առանց աղմուկ-աղաղակի: Այս դահլիճում կայացրել ենք որոշումներ ու երկու հատ ատոմակայան ենք ստեղծել, ընդ որու վերջին յոթ տարում»,- եզրափակել է Փաշինյանը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Էրդողանի նախընտրական հանրահավաքին հավաքվել է 1,7 միլիոն մարդ
Էրդողանի նախընտրական հանրահավաքին Ստամբուլում ներկա եղել են ավելի քան 1,7 միլիոն մարդ: Երկրի ղեկավարի աջակցության...
ՆԱՏՕ-ի անդամ պետությունները քնում ու արթնանում են ՌԴ-ի մասին մտածելով․ Մեդվեդև
ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, անդրադառնալով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Ռուսաստանի...
Պատրաստ ենք լայնածավալ պատերազմի. Իրանի ԱԳ նախարար
Իրանը չի ձգտում ուղիղ բախման Իսրայելի հետ, սակայն պատրաստ կլինի պատասխանել հրեական պետության բոլոր սպառնալիքներին՝ իսլամ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բայդենը շփոթեց Հարավային Կորեայի առաջնորդի անունը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իր ելույթում Հարավային Կորեայում պատահաբար սխալ է ասել նոր նախագահի ազգանունը ՝ շփոթելով երկրի նա...