ՆԱՏՕ-ի անդամ պետությունները քնում ու արթնանում են ՌԴ-ի մասին մտածելով․ Մեդվեդև
ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, անդրադառնալով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Ռուսաստանի աշխարհաքաղաքական պարտության և այլ երկրների վասալը դառնալու վերաբերյալ հայտարարությանը, նշել է.
«Իրեն Ֆրանսիայի նախագահը կոչող մեկն ասաց, որ Ռուսաստանն աշխարհաքաղաքական առումով արդեն պարտվել է և վերածվում է մյուս երկրների վասալի․․․ Խոսելով վասալային կախվածության մասին… Տեսեք, թե ով է խոսում: Գեղեցկուհի Եվրոպան, այդ թվում՝ Ֆրանսիան, վերածվել է ծեր սպասուհու, որը մանրակրկտորեն բավարարում է ամերիկացիների ամենաայլասերված քմահաճույքները», - գրել է Մեդվեդևն իր թվիթերյան միկրոբլոգում։
Անդրադառնալով աշխարհաքաղաքական պարտության վերաբերյալ Մակրոնի արտահայտած կարծիքին՝ Մեդվեդևն ընդգծել է, որ իրականում պարտություն է կրել ՆԱՏՕ-ի պարզունակ քաղաքականությունը:
«2022 թվականին ՆԱՏՕ-ն մեզ ծուլորեն վանում էր, երբ խոսքը վերաբերում էր անվտանգության երաշխիքներին՝ կարծես ասելով՝ մեզ հանգիստ թողեք, ձեր ժամանակը չունենք։ Եվ այժմ ՆԱՏՕ-ի անդամ բոլոր պետությունները քնում և արթնանում են Ռուսաստանի մասին մտածելով»,- գրել է Մեդվեդևը։
Ավելի վաղ Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնը Opinion-ին տված հարցազրույցում ասել էր, որ Ռուսաստանը «աշխարհաքաղաքական պարտություն» է կրել:
Նմանատիպ հոդվածներ
Որոշել եմ ընդառաջ քայլ անել․ Արցախի նախագահը գրառում է կատարել
«Այսօր Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի կողմից ինձ է փոխանցվել Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունե...
Միլիոնավոր դոլարներ ենք վճարել, սակայն Ռուսաստանից չի ստացել անհրաժեշտ սպառազինություն. փոխնախարար
ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանը ասել է՝ Հայաստանը Ռուսաստանից չի ստացել անհրաժեշտ սպառազինություն, ինչի...
Ներկայացրել եմ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը. ԱԽ քարտուղար
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ՆԱՏՕ-ի Մշտական ներկայացուցիչների տեղակալների կոմիտեի անդամներին Բրյուսելում ներկայացրել է...
Մայիսի 19-ին Մոսկվայում տեղի կունենա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպում
Մայիսի 19-ին Մոսկվայում տեղի կունենա Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը, նախատեսված են...